Թուրքիան չի վերանայի Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով դատում էին Ցեղասպանության հիշատակման համար

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր չէ վերանայել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որի համաձայն դատական պատասխանատվության են ենթարկվել մի քանի լրագրողներ եւ գրողներ, ներառյալ Օրհան Փամուկին եւ Ռեջեփ Զարաքոլուին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Նրա խոսքերով, նոր Քրեական օրենսգիրքը լիովին համապատասխանում է ԵՄ պահանջներին: Նա նաեւ նշել է, որ մոտ ապագայում նախարարների կաբինետի քննարկմանը կներկայացվի հակաահաբեկչական օրենքը, որտեղ մարդու իրավունքները չեն ոտնահարվում: Մինչդեռ, Եվրոպայի Խորհուրդը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում խիստ քննադատության է ենթարկել 301-րդ հոդվածը: ԵՄ Նախարարների կոմիտեն գտնում է, որ Թուրքիայի նոր Քրեական օրենսգիրքը եւս սահմանափակում է խոսքի ազատությունը, հաղորդում է թուրքական «Զաման» թերթը: Նշենք, որ 301-րդ հոդվածը քրեական պատիժ է նախատեսում «թուրքական պետության արժանապատվությունը վիրավորելու համար»: Օրհան Փամուկը եւ մի շարք այլ լրագրողներ եւ գրողներ քրեական պատասխանատվության են ենթարկվել իրենց ստեղծագործություններում Հայոց ցեղասպանության հիշատակման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---