Աշխարհի գրողները դեմ են ինտերնետում համատարած հսկողությանը

Աշխարհի գրողները դեմ են ինտերնետում համատարած հսկողությանը

PanARMENIAN.Net - Աշխարհի գրողները բաց նամակով դիմել են ՄԱԿ-ին՝ կոչ անելով ստեղծել միջազգային խարտիա, որը կսահմանափակի Համացանցի մասնավոր շփումների հանդեպ հատուկ ծառայությունների վերահսկողությունը: Նրանք նաև պահանջել են «թվային իրավունքների» մասին միջազգային օրինագիծ մշակել, որը կկանոնակարգի ինտերնետում քաղաքացիական իրավունքներն: Դիմումի ամբողջական տեքստը Change.org կայքում է:

Այն ստորագրել է 562 գրող 81 երկրից, այդ թվում Նոբելյան հինգ մրցանակակիրներ՝ Օրհան Փամուկը, Գյունտեր Գրասսը, Տումաս Տրանստրեմերը, Ջոն Կուտզեեն և Էլֆրիդա Ելինեկը: Ստորագրվածների թվում են նաև Միխայիլ Շիշկինը, Ջուլիան Բարնսը, Սվետլանա Ալեքսիևիչը, Թոմ Սթոփարդը, Վիկտոր Երոֆեևը, Մարտին Էմիսը, Յեն Մաքյուենը, Մարգարեթ Էթվուդը, Ումբերտո Էկոն և այլոք:

Նախագծի նախաձեռնողներն են գրողնել Ջուլի Զեհը Գերմանիայից, Իլյա Տրոյանովը Բուլղարիայից, Եվա Մենասեսն ու Ջոզեֆ Հասլինգերն Ավստրիայից, Պրիայա Բեզիլը Մեծ Բրիտանիայից և Իզաբել Քոուլն ԱՄՆ-ից:

Բաց նամակում ասվում է. «Վերջին ամիսներին բոլորին հայտնի դարձան ինտերնետում զանգվածային հսկողության մասշտաբները: Մկնիկի մի քանի շարժումների միջոցով պետությանը հասանելի են ձեր բջջային սարքերը, էլ.փոստը, սոցցանցերն ու ինտերնետում որոնման տողը: Պետությունը կարող է հետևել ձեր բոլոր համոզմունքներին, ինտերնետ կորպորացիաների հետ համատեղ հավաքել ձեր մասին ամբողջ տեղեկատվությունը, կանխագուշակելով վարքագիծը: Դիտարկման տակ գտնվող մարդն արդեն ազատ չէ: Նման հասարակությունը չի կարող ժողովրդավարական համարվել»:

Նամակի հեղինակները պահանջում են օրենսդրական մակարդակով որոշել, թե ով և ինչ չափի տեղեկատվություն կարող է հավաքել օգտատերի մասին: Նրանք հայտարարում են, որ յուրաքանչյուր օգտատեր իրավունք ունի իմանալու, թե հատկապես ինչպես է օգտագործվում հավաքագրված տեղեկատվությունն և պահանջել հեռացնել, եթե դա արվում է ապօրինաբար:

«Կոչ ենք անում ՄԱԿ-ին կարևորել թվային դարաշրջանում քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն և ստեղծել թվային իրավունքների մասին միջազգային օրինագիծ»,- ասվում է նամակում, գրում է Lenta.ru-ն:

Ինտերնետում ակտիվությանը հետևող ԱՄՆ հատուկ ծառայությունների մշակած ծրագրերի մասին տեղեկատվությունն Ազգային անվտանգության գործակալության աշխատակից Էդվարդ Սնոուդենի միջոցովառաջին անգամհրապարակվել էր 2013-ի ամռանը: Ինչպես հայտնի դարձավ, օգտատերերի անձնական տեղեկություններն իրավապահ մարմիններին էին փոխանցել Apple, Facebook, Twitter ընկերություններն ու ցանցերն և այլոք:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---