ԵԱՀԿ ՄԽ-ն անում է ամեն ինչ ղարաբաղյան հարցով բանակցությունների վերսկսկման համար` ավանդական ձեւաչափում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասյեն գոհ է իր` Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերից: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, համանախագահները իրենցից կախված ամեն ինչ անում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման համար` ավանդական ձեւաչափում: Յուրի Մերզլյակովը նաեւ հայտնեց, որ ապրիլի 19-ին ծրագրված է հանդիպում ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի հետ, որը խորհրդակցությունների անցկացումից հետո մեկնելու է Երեւան:



Ռուս համանախագահը նաեւ հայտնեց իր մտադրության մասին ապրիլի 21-ին հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ, որոնք կմասնակցեն ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին: Ինչ վերաբերում է Եվրոպայի Խոհրդի Խորհրդարանական Վեհաժողովի առաքելության` տարածաշրջան այցելելուն, Հայաստանի եւ Ադրբեջանի մշակութային հուշարձանների մոնիթորինգի համար, Յ. Մերձլյակովը հայտարարեց, որ դեռ իրենք ոչ մի դիմում այդ հարցով չեն ստսցել, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---