Միջին ամսական աշխատավարձը նոյեմբերին աճել է՝ կազմելով 150 960 դրամ

Միջին ամսական աշխատավարձը նոյեմբերին աճել է՝ կազմելով 150 960 դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 2013 թ. նոյեմբերին կազմել է 150 960 դրամ՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 6,1 տոկոսով: Ընդ որում նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ աշխատավարձի մակարդակը նվազել է 0,1 տոկոսով: Միաժամանակ 2013 թ հունվար-նոյեմբերին աշխատավարձը կազմել է 147 285 դրամ, ինչն ավելի է 2012 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից 4,4 տոկոսով:

Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական հաստատություններում միջին ամսական աշխատավարձը նոյեմբերին 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,4 տոկոսով՝ կազմելով 120 889 դրամ, իսկ նոյեմբերին 2013 թ. հոկտեմբերի համեմատ աճը կազմել է 0,5: Միաժամանակ 2013 թ հունվար- նոյեմբերին ՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 3,1 տոկոս՝ 117 305 դրամ:

Ոչ պետական կազմակերպություններում միջին աշխատավարձի աճը 2013 թ. նոյեմբերին 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 8,1 տոկոս, հասնելով 184 479 դրամի: Ըդն որում նոյեմբերին 2013 թվականի հոկտեմբերի համեմատ 1.5 տոկոս անկում է գրանցվել: Միաժամանակ 2013 թ հունվար- նոյեմբերին ՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 6,8 տոկոս՝ 181 233 դրամ:

Կառավարության 2013-2017 թթ. ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձի ամենամյա բարձրացում: Ըստ ծրագրի 2014 թ. նվազագույն աշխատավարձը կկազմի 50 հազար դրամ, 2015-ին՝ 55 հազար, 2016-ին՝ 62,5 հազար, իսկ 2017 թ.՝ 70 հազար դրամ:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի համաձայն 2013 թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացել է 30 տոկոսով՝ կազմելով 45 հազար դրամ, ինչը պահանջեց պետբյուջեից լրացուցիչ 6 մլրդ դրամ: Աշխատավարձերի հաշվարկի նոր համակարգը կներմուծվի 2014 թ. հունվարի 1-ից, ինչը բյուջեից կպահանջի լրացուցիչ 50 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---