Բաղիշը հերքում է կոռուպցիայի առկայությունը Թուրքիայի կառավարությունում21 դեկտեմբերի 2013 - 14:02 AMT PanARMENIAN.Net - ԵՄ գծով թուրք նախարար Էգեմեն Բաղիշն առաջին նախարարն է, որ պաշտոնական հայտարարություն է անում կոռուպցիայի մեջ մեղադրանքների առնչությամբ: Ըստ նրա, գործը սարքել է «պետության մեջ գործող զուգահեռ պետությունը»: «Վերջին օրերին մամուլն ու էլեկտրոնային լրատվամիջոցները մի շարք հրապարակումներ են զետեղել իշխանության բարձրագույն խավերում կոռուպցիայի հետաքննության վերաբերյալ, նշելով նաև իմ անունը»,-գրել է Բաղիշը, մեջբերում է Hurriyet Daily News-ը: Ըստ նրա, հաղորդագրությունը հավաստի չէ և շահարկային բնույթ է կրում: «Այդ լուրերը միտումնավոր են տարածվում ու լիովին կեղծ են: Դրանք դավադրության արդյունք են»,-ասել է նա: «Զուգահեռ պետություն» տերմինը սովորոաբար օգտագործում են ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ գիտնական Ֆեթուլլահ Գյուլենի հետնորդների քննադատները: Բաղիշը հայտարարել է նաև, որ իրավական գործընթացներ է նախաձեռնել նրանց դեմ, ով «հիմարություններ է գրում ու պնդում է, որ ապացույցներ ունի փնովելու համար»: Դեկտեմբերի 17-ին ձերբակալվել են շուրջ 50 բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ ու նրանց հարազատները, մասնավորապես, ներքին գործերի, էկոնոմիկայի ու շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարների որդիները: Այնուհետև կառավարությունը պաշտոններից ազատել է մի քանի ոստիկանապետերի՝ մեղադրելով նրանց պաշտոնը չարաշահելու մեջ: Մեղադրանքներ են ներկայացվել նաև նախարարներին: Նշվում է 87 մլրդ գումարը: Էրդողանը ոստիկանության հակակոռուպցիոն գործողություններն անվանել է «կեղտոտ գործողություններ» իր գլխավորած կառավարության դեմ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |