Վիեննայի ֆիլհարմոնիկը զրկել է նացիստ երաժիշտներին իր պարգևներից

Վիեննայի ֆիլհարմոնիկը զրկել է նացիստ երաժիշտներին իր պարգևներից

PanARMENIAN.Net - Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հայտարարել է, որ զրկել է նացիստ երաժիշտներին իր պարգևներից, որոնք հանձնվել են նացիոնալ-սոցիալիստական կուսակցության կառավարման օրոք, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Նվագախումբը որոշումը կայացրել է ամենամյա ժողովում 2013 թվականի հոկտեմբերին, սակայն հրապարակավ այդ մասին միայն այժմ է ասվում:

Նվագախմբի անդամները միաձայն քվեարկել են ժամանակին վեց բարձրաստիճան նացիստներին հանձնված նվագախմբի հիմնադիր Նիկոլաիի անվան ոսկե մեդալներից զրկելու օգտին: Պարգևներից զրկվածների թվում է Բալդուր ֆոն Շիրախի անունը, որը եղել է Վիեննայի նահանգապետը 1940-45 թթ., և որը տասնյակ հազարավոր հրեաների իր կազմակերպած բռնագաղթը Վիեննայից անվանել է «ավանդ եվրոպական մշակույթի մեջ»: Ավելի ուշ նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման մարդկայնության դեմ հանցագործությունների համար:

Պարգևներից զրկել են նաև Արթուր Զեյս-Ինկվարտին, որը Հիտլերի նախարարների կաբինետից էր և Նյուրնբերգի դատավարության արդյունքում դատապարտվել է մահապատժի: Զրկել են նաև Ֆրիդրիխ Ռայներին, որը Զալցբուրգի և Կարինտիայի նացիստական նահանգապետն էր, Ալբերտ Ռեյտերին, Վիեննայի 1943-45թթ. քաղաքապետ Հանս Բլաշկեին և Ռուդոլֆ Տոպֆերին, որը ղեկավարում էր Երրորդ ռայխի երկաթուղային հաղորդակցությունը:

Վիեննայի ֆիլհարմոնիկի արխիվներում կատարված աշխատանքի արդյունքում պարզվել է, որ 1942 թվականին, հիտլերյան զորքերի կողմից օկուպացիայից 4 տարի անց, երաժիշտների գրեթե կեսը անդամակցում էր նացիստական կուսակցությանը, հրեական ծագումով 13 երաժիշտներ ազատվել էին աշխատանքից: Նրանցից յոթը կլյանքն ավարտել է համակենտրոնացման ճամբարներում, ընդ որում նվագախումբը ոչ միայն չի փորձել փրկել իր նախկին աշխատակիցներին, այլ նույնիսկ չի հետաքրքրվել նրանց ճակատագրով:

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ աշխատող ամենահայտնի դիրիժորներից է եղել Հերբերտ ֆոն Կարայանը: 1933 թվականին Ֆոն Կարայանն անդամակցել է Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությանը, Հիտլերի Գերմանիայում իշխանության գալուց երկու ամիս անց: Նա անդամակցել է կուսակցությանը մինչև 1945 թվականը, ինչը վնասել է նրա հեղինակությանը: Հրեա և ձախակողմյան հայացքների տեր երաժիշտների արտաքսումից հետո 27-ամյա Կարայանը դարձավ Ռայխում երաժշտական տնօրեն՝ «հրաշք Կարայան» ինչպես 1938 թ. նրան նվիրված հոդվածը վերնագրեց Հեբելսը: Կարայանը շատ հաջող ներդաշնակվեց նոր Գերմանիային՝ խարտյաշ, սուր դիմագծերով, սևեռուն հայացքով, նա ներկայանում էր որպես գերմանական մշակույթի գովազդային դեմք: Լինելով Գերինգի և Հեբելսի նախընտրած երաժիշտը՝ նա բացում էր իր ելությները «Հորսթ Վեսսելով»: Երաժիշտներ Իսահակ Ստերնը և Իցհակ Պերլմանը հրաժարվում էին նվագել Կարայանի հետ նույն համերգում: Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնվել է 1842 թվականին: Նրա հիմնական բեմահարթակը Վիեննայի երաժշտության սիրահարների ընկերակցության դահլիճն է: Նվագախմբի հետ համագործակցության համար տարբեր տաիրիներին Նիկոլաիի ոսկե մեդալին են արժանացել դիրիժորներ Կառլ Շուրիխտը, Կառլ Բեմը, Լեոնարդ Բերնսթայնը, Ռիկարդո Մուտին և այլոք:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---