Մարգվելաշվիլին 2014-ին 1000 $-ով ավելի աշխատավարձ կստանա, քան Սերժ Սարգսյանը![]() 28 դեկտեմբերի 2013 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանը նախօրեին բարձրացրել է երկրի նախագահի աշխատավարձը: 4 հազար 500 լարիի (2480 դոլար) փոխարեն նա ամսական կստանա 6 հազար 900 լարի (4 հազար դոլար): Առձեռն Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կստանա 5 հազար 400 լարի (3 հազար 116 դոլար): Նախագահի աշխատավարձի բարձրացման նախաձեռնողը խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Դավիթ Սագանելիձեն է: Սկզբից նախատեսվում էր Վրաստանի նախագահի աշխատավարձը հասցնել 9 հազար լարիի, սակայն ավելի ուշ պարզվեց, որ պետության ղեկավարի աշխատավարձը չի կարող գերազանցել Սահմանադրական ու Գերագույն դատարանների նախագահների աշխատավարձը: Իսկ քանի որ խորհրդարանը չցանկացավ ավելացնել դատավորների աշխատավարձը, որոնք հիմա 7 հազար լարի են ստանում, ապա համապատասխանաբար նախագահի աշխատավարձն էլ ավելի քիչ բարձրացավ, հայտնում է «Գազետա.ռու»-ն: Հայաստանի խորհրդարանը վերջերս «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագիծ ընդունեց, համաձայն որիերկրի նախագահի աշխատավարձը հունվարից կավելանա 203 տոկոսով: Օրենքն ընդունվեց անկախ ընդդիմության բողոքներից: 131 պատգամավորից «կողմ» քվեարկեց 69-ը: Մինչ քվեարկությունն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները դեմ էին օրինագծին՝ նշելով, որ դա անտեղի է աղքատության բարձր մակարդակի ու սոցիալական դժգոհության պայմաններում: Այնուամենայնիվ, ընդդիմության ձայները չբավականացրին օրենքի ընդունումը խափանելու համար, քանի որ խորհրդարանական մեծամասնությունն օրինագծին կողմ էր: Ըստ նախագծի՝բազային աշխատավարձի չափը չի կարող լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 80 տոկոսից ցածր ու գերազանցել դրա 120 տոկոսը: Յուրաքանչյուր պաշտոնյայի աշխատավարձը հաշվարկելիս բազային աշխատավարձը բազմապատկվելու է պաշտոնի համար սահմանված գործակցով: Պաշտոնային դրույքաչափերի սանդղակում ամենաբարձր գործակիցը Հանրապետության նախագահինն է՝ 20, որին հաջորդում են ՀՀ ԱԺ նախագահն և ՀՀ վարչապետը՝ 18, իսկ ԱԺ պատգամավորինը 10 գործակցով է: ՀՀ նախագահի ներկայիս 1000 դոլար կազմող աշխատավարձը կհասնի 3 260 դոլարի, ԱԺ խոսնակինն ու վարչապետինը՝ 2935 դոլարի: Միջին աշխատավարձը Հայաստանում կազմում է մոտ 370 դոլար: Շարքային քաղաքացիների համար նախատեսվում է աշխատավարձերի 10 տոկոս բարձրացում: 2014-ի հունվարից նաև ներդրվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ինչը հաշվի առնելով, բարձրացումը հազիվ թույլ տա կենսաթոշակային հիմնադրամի համար նախատեսված մուծումներ կատարել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |