Հայաստանի համար կարեւոր է, որ միջազգային հանրությունը ճանաչի ԼՂՀ-ն

PanARMENIAN.Net - Ներկայումս Հայաստանը ավելի շահավետ դիրքում է, քան Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը ընթանում է ինչպես ընդունված է: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, եթե Ադրբեջանը «գոնե մի անգամ ասի, որ ճանաչում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապա կարելի է կարծել, որ մենք հաջողության ենք հասել»:



Վահան Հովհաննիսյանը նշեց, որ բանակցային գործընթացին զուգահեռ առաջին պլան է մղվում միջազգային հանրության, առաջին հերթին Հայաստանի կողմից, ԼՂՀ ճանաչումը: «Ես եչմ խոսում դիվանագիտական ճանաչման մասին դեսպանների մակարդակով, բայց աշխարհը պետք է ճանաչի գոյություն ունի Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն: Այս կապակցությամբ, ցանկանում եմ հիշեցնել, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը գրանցել է ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը Վաշինգթոնում: Եթե դա աներ Պետդեպարտամենտ, ապա փաստացղի պետության ճանաչում կնշանակեր»,- ասել է նա:



Միեւնույն ժամանակ, փոխխոսնակը նկատել է, որ Հայաստանը անընդհատ ետ է նայում Ադրբեջանին: «Այդ ժամանակը արդեն անցել է: Եթե մենք անընդհատ ետ նայեինք, ապա չէինք հաղթի պատերազմում եւ կկորցնեինք Ղարաբաղը»,- ընդգծել է նա:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---