Եվրասիական բանկն այն բարիքների մասին, որ կստանա Հայաստանը ՄՄ-ին անդամակցելով

Եվրասիական բանկն այն բարիքների մասին, որ կստանա Հայաստանը ՄՄ-ին անդամակցելով

PanARMENIAN.Net - Եվրասիական բանկի հետազոտական կենտրոնի աշխատակիցները գտնում են, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին միայն դրական արդյունք կունենա, գրում է Integration.su կայքը: Ինչպես հաշվարկել են փորձագետները, Երևանի ստացած զեղչը ռուսական գազի համար արդեն իսկ կարող է փոխհատուցել Հայաստանի կորուստները ԵՄ ասոցացման անդամությունից հրաժարվելու պատճառով: Գազի գնի նվազումը ամենամյա առաքումների համար կազմում է 140 մլն դոլար, ինչը համադրելի է 146 մլն դոլար ՀՆԱ աճի հետ, ինչը կարող էր երկարաժամկետ հեռանկարում բերել երկրին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի կնքումը: Այդ մասին ասվում է հետազոտության մեջ, որը գնահատում է Մաքսային միությանը Հայաստանի ինետգրման տնտեսական արդյունավետությունը:

Երբ Հայաստանը միանա միության «եռյակին», երկրի համախառն արդյունքի ամենամյա աճը կկազմի 4 տոկոս: Բացի այդ, Հայաստանին ձեռնատու է աշխատանքի միասնական շուկա մտնելը: ԵՏՏ ընդունած համաձայնագրերն աշխատանքային միգրացիայի մասին ուղղված են անդամ պետությունների աշխատանքային ռեսուրսների միավորմանը: Ծրագիր է մշակվում նաև աշխատանքի ընդհանուր շուկայի արդյունավետ գործունեության ապահովման համար: Հայաստանի ՀՆԱ 15 տոկոսը կազմող դրամական փոխանցումների 85 տոկոսը ստացվում են Ռուսաստանում արտագնա աշխատողներից:

Եթե Երևանը միանա ԵՏՏ համաձայնություններին, դրամական փոխանցումների ծավալի աճը տարեկան կկազմի 40 մլն դոլար: Դա կնպաստի Հայաստանի վճարային բալանսի առևտրային հաշիվների կայուն ֆինանսավորմանը:

Մաքսային միությանն անդամակցելուց հետո, լրացուցիչ ներդրումներ ներգրավելով, Հայաստանը կկարողանա դուրս գալ նաև տրանսպորտային մեկուսացումից: Առավել խոշոր հեռանկարային ենթակառուցվածքային նախագիծը, որին կմասնակցեն ներդրողներ ԵՏՏ, փորձագետները համարում են նոր ատոմակայանի կառուցումը և այլ էներգետիկ նախագծերի իրագործումը: Խոշոր նախագծեր են նաև դեպի Իրան երկաթուղու կառուցումը, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծումը, Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերսկսումը:

Մաքսային միության պետությունները ևս շահագրգռված են, որ Հայաստանը մասնակցի եվրասիական ինտեգրմանը: Եթե երկաթուղային ու այլ տրանսպորտային միջանցքների նախագծերն իրականացվեն, ապա հեռանկարային կդառնա տրանսպորտային կապի ստեղծումը Մերձավոր Արևելքի ու Հարավային Ասիայի շուկաների միջև:

Դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրվեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումն ու միջոցառումների ծրագիրը՝ «ճանապարհային քարտեզը»::

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում հայկական և ռուսական կողմերը 12 համաձայնագիր են ստորագրել: Այդ թվում ստորագրվել են Հայաստան ռուսական գազի առաքման գների ձևավորման մասին համաձայնագիրը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» վաճառելու մասին, միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին, «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ և «ՀայՌուսգազարդի» միջև 2014-2018 թթ. 2,5 մլրդ խմ գազ Հայաստան առաքելու մասին: Ինչպես ավելի ուշ հայտարարեց Վլադիմիր Պուտինը, ռուսական գազի համար Հայաստանում գինը կկազմի 189 դոլար հազար խմ դիմաց ներկայիս 270 դոլարի փոխարեն: Մի շարք արտոնություններ Հայաստանի համար Ռուսաստանը կներմուծի մինչ ՄՄ-ին անդամակցելը: Մասնավորապես, ռուսական կողմը Հայաստանի համար կվերացնի 30 տոկոս կաղմող մաքսատուրքը նավթի ու նավթամթերքի համար:

Հղումներ թեմայով.
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---