Ադրբեջանը կառավարվող հակատանկային հրթիռների համալիներ է գնում Թուրքիայից

Ադրբեջանը կառավարվող հակատանկային հրթիռների համալիներ է գնում Թուրքիայից

PanARMENIAN.Net - Ադրբեջանը UMTAS և OMTAS կառավարվող հակատանկային հրթիռների համալիներ է գնում Թուրքիայից: Այժմ անց են կացվում այդ հրթիռների փորձարկումներն ադրբեջանական զինվորականների մասնակցությամբ: Այդ համալիրները կարելի է տեղադրել տարբեր տրանսպորտային միջոցների վրա:

Ընկերության ներկայացուցիչները նշել են նաև, որ Ադրբեջանի ռազմական կառույցներից մեկը հետաքրքրվել է Cirit տեսակի հակատանկային հրթիռներով:

Միջին հեռահարության OMTAS հակատանկային համալիրներն ունեն 4000 մ գործողության շառավիղ, իսկ հեռահար գործողության UMTAS համալիրը՝ 8000 մ: UMTAS-ը կարելի է տեղադրել տրանսպորտային միջոցների, անօդաչու սարքերի, ուղղաթիռների վրա, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Մինչ այդ Ադրբեջանը «Սմերչ» հրթիռային համալիրներ էր ձեռք բերել Ռուսաստանից: Բացի այդ, Ռուսաստանը 2014 թվականից Ադրբեջանին կմատակարարի «Ուրան Է» հրթիռային համակարգեր:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Թուրքիայի հետ համատեղ արտադրվում են ինքնաձիգեր, գնդացիրներ, զրահամեքենաներ: Վերջին ամենախոշոր գործարքը մոտ 1 մլրդ դոլարի զենքի ու սպառազինության գնումն էր Ռուսաստանից: Ավելի վաղ, Բաքուն պայմանագիր էր կնքել Իսրայելի հետ 1,6 մլրդ դոլարի զենք գնելու վերաբերյալ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---