Հալեպի օդանավակայանում վայրէջք է կատարել առաջին ուղևորատար ինքնաթիռը

Հալեպի օդանավակայանում վայրէջք է կատարել առաջին ուղևորատար ինքնաթիռը

PanARMENIAN.Net - Հունվարի 22-ին Հալեպի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել առաջին ուղևորատար ինքնաթիռը: Դա պայմանավորված է հարակից շրջաններում բանակի՝ անվտանգությունըվերականգնելով: Նաև վերականգնողական աշխատանքներ են արվել, որոնց արդյունքում վերացվել են ահաբեկիչների հասցրած վնասները, գրում է սիրիական SANA գործակալությունը:

Սիրիացի ապստամբները 2013-ի փետրվարի 13-ին հայտարարեցին Հալեպի հարավ-արևելքում գտնվող «Ալ Նեյրաբ» ավիաբազան վերցնելու մասին: Այդ ավիաբազայի թռիչքուղին օգտագործվում է որպես Հալեպի գլխավոր թռիչքուղի: Այդպիսով, օդային հաղորդակցությունը խախտվել էր:

Սիրիայի կառավարական ուժերը 2013-ի փետրվարի 20-ին հայտարարել էին Հալեպի միջազգային օդանավակայանն ամբողջությամբ հսկողության տակ առնելու մասին: Հալեպի արվարձանում դա կառավարական ուժերի գլխավոր հենակետերից մեկն է: Օդանավակայանի միոջոցով զորքերին անհրաժեշտ պարագաներ ու օգնություն են փոխանցվում: Օդանավակայանի կորուստը երկրի հյուսիսում բանակի դիրքերինլուրջ հարված կլիներ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---