Ոչնչացվում են Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքները

Ոչնչացվում են Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքները

PanARMENIAN.Net - Արաբական գարունը, Սադդամ Հուսեյնի պաշտոնանկությունը՝ ավելի քիչ, ամեն կերպ գովաբանում էին՝ անվանելով այն տարածաշրջանում կարևոր պատմական փոփոխությունների խթանիչ: Եգիպտոսում, Սիրիայում և Իրաքում մերձավորարևելյան բռնատիրություններին փոխարինելու պետք է գան լիբերալ, դեմոկրատական ռեժիմները: Սակայն տարիներ անցան, բայց մինչ օրս ինչպես ազատականությունն է շատ քիչ, այնպես էլ ժողովրդավարությունը: Իրականում, այդ անկարգությունները թողեցին մռայլ և համարյա աննկատ մնացած հետևանք՝ գրեթե լիովին ոչնչացվեցին աշխարհի ամենահինավուրց քրիստոնյա համայնքները:

Ինչպես գրում է The Week-ը, քրիստոնյաների հետապնդումը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Արևմուտքի լռությունն այդ հարցում Էդ Ուեսթի The Silence of Our Friends էլեկտրոնային գրքի թեմաներն են: Գիրքը սարսափ է առաջացնում միայն թվարկումներով՝ խտրական օրենքներ, մասսայական հուղարակավորումներ, ոչ պաշտոնական թաղումներ, ինչպես նաև մարդկանց արտագաղթը: Հետապնդվում են ոչ միայն ղպտիները, որոնց հետնորդներն ու համակիրներն Արևմուտքում բավականին քիչ են, այլև կաթոլիկները, ուղղափառներն ու բողոքականները:

«Ամբողջ Մերձավոր Արևելքում նույն պատկերն է: Քրիստոնյաներին սպանում են սանձազերծ ամբոխների ու գրոհայինների խմբերը: Նրանց եկեղեցիները գնդակոծվում են, խանութները թալանվում, տները քանդվում: Օրենքներ են ընդունվում, որոնք նրանց վերածում են երկրորդ դասի քաղաքացիների, քրիստոնյաների մեծ մասը ժամանակի հետ լքում են հայրենի վայրերը:

Եգիպտոսում լուրեր էին տարածվել, թե մահմեդական աղջիկը հանդիպում էր քրիստոնյա մի պատանու հետ, արդյունքում մի քանի եկեղեցիներ այրվեցին, քրիստոնյաների համար պարետային ժամ սահմանվեց: Սիրիայում իրավիճակն էլ ավելի վատ է: 2013-ի հունիսին ամբողջությամբ ոչնչացվեցին քրիստոնյաների մի քանի գյուղեր: Քահանա Պիեռբատիստա Պիցաբալլան հայտնեց, որ «գյուղի 4000 բնակչից ողջ է մնացել մոտ 10-ը միայն»,- գրում է Ուեսթը:

Ապստամբներն առևանգեցին երկու սիրիացի եպիսկոպոսների: Գրոհայինները քրիստոնյաների 90 տոկոսին վտարեցին Հոմսից: Պատրիարք Գրիգորիս Երրորդն ասում է, որ 1,75 մլն բնակչություն ունեցող այդ քաղաքից 450 հազար սիրիացի քրիստոնյաներ լքել են իրենց տներն ու փախուստի դիմել:

Իրաքում իրավիճակը նման է, սակայն շատ ավելի դրամատիկ է: Ըստ Արևմուտքի տվյալների, 2004-2011-ին Սիրիայում քաղկեդոնացի քրիստոնյաների քանակը կրճատվեց մեկ միլիոնից հասնելով 150 հազարի: 2006-ին հենց իր տանը սպանվեց Իսոհ Մաջիդը, որը հանդես էլ գալիս քրիստոնյաների համար անվտանգ ապաստանի ստեղծման օգտին Նինեվիայի շրջակայքում: Եկեղեցիների քանակն Իրաքում նվազեց: Մինչ ԱՄՆ ներխուժումը դրանք 300 էին, հետո հասան 57-ի:

Քրիստոնյաների քանակն Իրաքում Պարսից ծոցում առաջին պատերազմից ի վեր նվազել է գրեթե 90 տոկոսով, ընդ որում նրանց հիմնական մասը փախուստի դիմեց երկրից, երբ 2003 թվականին եկան ամերիկացիները: Էդ Ուեսթը նշեց, որ այդ աղետի համար պատասխանատվության մի մասը կրում են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, քանի որ նրանց հսկողությամբ է ստեղծվել Իրաքի հետպատերազմյան կառավարությունը և նրանք գրեթե ոչինչ չարեցին փոքրամասնությունների կրոնը պաշտպանելու համար: Նա նշում է այս իրավիճակում արևմտյան երկրների անգրագետ, անտեղի ու անտարբեր վերաբերմունքը:

Իրաքի վերականգնման համար հատկացվող ամերիկյան օգնությունը բաշխվում է ըստ Իրաքի օրենքների, որոնք ակնհայտորեն խտրական են քրիստոնյաների համար: ԱՄՆ-ն Եգիպտոսին միլիարդավոր դոլարներ է հատկացնում, սակայն այդ երկրի քրիստոնյաներին արգելված է եկեղեցիներ կառուցել և նույնիսկ վերանորոգել արդեն գոյություն ունեցողները առանց նախագահի պաշտոնական թույլտվության, որը գրեթե երբեք չի տրվում: Անցած տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ն ու Բրիտանիան փորձել են բաց ու պաշտոնապես հայտարարել, որ աջակցում են սիրիացի ապստամբների խմբավորումներին, այն դեպքում, երբ գրոհայինները քրիստոնյաների ջարդեր են կազմակերպում:

«Ասեք ԵՄ-ին ու ամերիկացիներին, որ մենք 2000 տարի առաջ Սբ Պողոսին ուղարկեցինք նրանց մոտ, որպեսզի նա դուրս բերի ձեզ խավարից, իսկ հիմա դուք ահաբեկիչների եք ուղարկում մեզ սպանելու համար», ասել է քրիստոնեական Մաալուլայի բնակիչը: «Արևմտյան երկրները պետք է հստակ հասկացնեն, որ մեր բարեկամությունը, գործակցությունն ու օգնությունը կախված են. Առաջինը, կրոնի ազատությունից, որը ներառում է դավանանքը փոխելու իրավունք, երկրորդը, աշխարհիկ օրենսդրությունից, որը միատեսակ է բոլոր մարդկանց համար:

Այդ պայմանները չէին պահպանվում Եգիպտոսում Մուբարաքի օրոք, սակայն ԱՄՆ-ն սատարում էր այդ ռեժիմին, տարեկան հատկացնելով 500 մլրդ դոլար: Այդ պայմանները չէին պահպանվում Իրաքում, որը ԱՄՆ մուտքից հետո երկիր պայքարում էր շարիաթի նորմերը սահմանադրության մեջ ընդգրկելու համար: Նման բաներն անթույլատրելի են: 2022 թ. Քաթարում կանցկացվի ֆուտբոլի աշխարհի առաջնություն, իսկ այնտեղ դավանափոխները մինչ օրս մահապատժի են ենթարկվում: Ուրեմն ինչու մենք բոլորս չենք բոյկոտում այն,-հարց է տալիս գրքի հեղինակը՝ հիշեցնելով, որ հենց այս հողերում են Քրիստոսի աշակերտներն ու նրա հետնորդներն առաջին մարդկանց քրիստոնյա դարձրել: «Այդ համայնքները քրիստոնյա են եղել, երբ մեր նախնիները դեռ քարերին ու ծառերին էին երկրպագում: Իսկ հիմա նրանք գտնվում են բացարձակ ոչնչացման սպառնալիքի տակ»,-գրում է Էդ Ուեսթը, հայտնում է ԻնոՍՄԻ-ն:

Մինչ արաբական գարունը քրիստոնյաների քանակն արաբական երկրներում մոտ 15 մլն էր: Նրանք պատկանում են 28 քրիստոնեական դավանանքի: Արևելյան քրիստոնյա եկեղեիցները տեղական ծագում ունեն ու պահպանում են իրենց ինքնուրույնությունը՝ Ղպտիների եկեղեցին, Անտիոքի ուղղափառ եկեղեցին, Երուսաղեմի ուղղափառ եկեղեցին, Սիրիայի ուղղափառ եկեղեցին, Հայ Առաքելական եկեղեցին: Արևելյան քրիստոնեական եկեղեցիների հետնորդները հիմնականում ապրում են Եգիպտոսում, Սիրիայում ու Լիբիայում:

Photo: Reuters
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---