Ուկրաինայի նախագահը դուրս է եկել աշխատանքի հիվանդությունից հետո

Ուկրաինայի նախագահը դուրս է եկել աշխատանքի հիվանդությունից հետո

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը վերադարձել է աշխատանքի հիվանդությունից հետո: Ընդդիմադիրներն ու բողոքողները նրա հրաժարակаնն են պահանջում ու արտահերթ ընտրություններ: Հունվարի 30-ից Յանուկովիչը չէր ներկայանում աշխատանքի «շնչառական ուղիների սուր հիվանդության» պատճառով:

Հանգստյան օրերին Ուկրաինայում շարունակվում էին բողոքի ակցիաները: Կիևի Մայդանում տեղի ունեցավ բազմահազարանոց «տեղեկատվական հանրահավաք» հասարակական ակտիվիստների ու ընդդիմության առաջնորդների մասնակցությամբ: Մինչդեռ Ուկրաինայի ընդդիամդիր շարժման ակտիվիստներից մեկը, «Ավտոմայդանի» առաջնորդ Դմիտրի Բուլատովը, որը հայտարարել էր, որ դաժան ծեծի է ենթարկվել, լքել է երկիրը ու բուժման մեկնել Լիտվա: Այդ մասին հայտնել են նրա կողմնակիցները: Ինչպես հայտարարել է «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, Բուլատովը մեկնել է Ռիգա, որտեղից մտադիր է տեղափոխվել Վիլնյուս: Այդ տեղեկատվությունը հաստատել են Լիտվայի ԱԳՆ-ում:

Լիտվան Եվրոպայի առաջին պետությունն էր, որը բուժօգնություն տրամադրեց Մայդանում տուժածներին և 15 հազար եվրո հատկացրեց այդ նպատակով: Բուլատովին բուժման համար պատրաստ էր ընդունել նաև Գերմանիան:

Հունվարի 31-ից Բուլատովը հետախուզման մեջ էր զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Միլիցիան փորձում էր հարցաքննել ակտիվիստին Կիևի հիվանդանոցում, սակայն բժիշկները թույլ չտվեցին: «Ավտոմայդանը» պիկետներ էր կազմակերպում նախագահի նստավայրի և ևս երկու ազդեցիկ քաղաքական գրոծիչների աշխատավայրարեի մոտ, ինչպես նաև ճնշում էր գործադրում ուժայինների վրա, որոնք մեղսակից էին ակտիվիստներին ծեծի ենթարկելու գործում, գրում է ВВС-ն: Իր հերթին «Ուդառի» առաջնորդ Վիտալի Կլիչկոն կոչ է արել կողմնակիցներին ինքնապաշտպանության ջոկատներ ստեղծել: «Ջոկատներ կազմակերպեք փողոցնեի պարեկության համար յուրաքանչյուր քաղաքում ու շրջանում, հավաքեք ընկերներին, հարևաններին ու ծանոթներին ու դուրս եկեք փողոց: Միայն այդպես մենք կարող ենք կասեցնել այն անկարգությունները, որոնք կազմակերպում է իշխանությունն իր ջոկատների օգնությամբ»,-ասվում է Կլիչկոյի ուղերձում, հայտնում է euronews-ը: Ընդդիմությունը մեղադրում է Ուկրաինայի իշխանություններին ակտիվիստների ու լրագրողների դեմ հարձակումներ կազմակերպելու համար: Պաշտոնական Կիևն, իր հերթին, խոսում է ցուցարարների շարքերում սադրիչների մասին: Մինչդեռ, «Ընդհանուր գործ» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ալեքսանդր Դանիլյուկը լքել է երկիրը: Այդ մասին նա գրել է Facebook-ում: Իր մեկնումը նա բացատրել է ձերբակալության սպառնալիքով, ինչպես նաև «հակահեղափոխականների» գործողություններով: Այժմ Դանիլյուկը Լոնդոնում է, որտեղից էլ մտադիր է «համակարգել» ընդդիմության գործողությունները: «Ընդհանուր գործի» ներկայացուցիչները վերջերս մի քանի կառավարական շենքեր էին գրավել Կիևում: Ինքը Դանիլյուկը պնդում էր, որ «լիազորված է ժամանակավոր կառավարություն ստեղծել», գրում է Lenta.ru-ն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---