Ղարաբաղի խնդիրն արհեստականորեն ստեղծվել է քաղաքական գործիչների կողմից, հայտարարում են Բաքվում

PanARMENIAN.Net - «Կովկասում 1918-1920թթ. Ադրբեջանի Ժողովրդավարական հանրապետության ստեղծողների ժառանգների կազմակերպության» նախագահ Ակիֆ Ջաֆարովը ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին: Ուղերձի նպատակն է պարզել Արկադի Ղուկասյանի անձնական կարծիքը հայ-ադրբեջանական ազգամիջյան հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ: «Լինելով Ադրբեջանի պետականության եւ մշակութալուսավորչական գործունեության ակունքների մոտ կանգնած անձանց անմիջական ժառանգը, ուզում եմ իմանալ ձեր անձնական կարծիքը հայ-ադրբեջանական ազգամիջյան հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ: Ցանկանում ենք, թե ոչ, բնությունն ինքն է ստիպում մեզ ապրել միասին: Չի կարելի ապրել արդի աշխարհում, վկայակոչելով վաղեմի պատմության աղբյուրները: Կրկնվեմ, հիշեցնում եմ, որ մեր ժողովրդները (հայ եւ ադրբեջանցի) հարեւաններ են: Եվ մենք պարտավոր ենք ամրապնդել ժողովրդավարության ազգային-մշակութային բարեփոխումների դիրքորոշումները ժամանակակից քաղաքակրթության շրջանակներում»,-գրում է Ա.Ջաֆարովը: Ըստ Ջաֆարովի, «եթե Գերմանիան եւ Ռուսաստանը, չնայած բազմամիլիոնանոց զոհերին, կարողացան բարեկամական միջպետական հարաբերություններ հաստատել, Գերմանիան կարողացավ հաշտվել նաեւ հրեա ժողովրդի հետ, ապա հարեւան պետությունները (Հայաստանն ու Ադրբեջանը) ի՞նչ ունեն կիսելու Ղարաբաղի լեռնային մասի տարածքում»:



«Ինչո՞ւ մենք, Կովկասի բնակիչներս, որտեղ ապրում են հպարտ եւ մեծահոգի մարդիկ, պետք է դիմենք Եվրոպայի Խորհուրդ եւ այլ երկրներին, միջազգային կազմակերպություններին, այն դեպքում, երբ ժամանակակից աշխարհում քաղաքակիրթ մարդիկ պետք է ունենան բավարար ներուժ լուծելու համար սեփական խնդիրները: Եթե 1918 թ. Կովկասում կարող էր առաջանալ երեք ժողովրդների խորհրդարան եւ նրա միասնոթյունը` ուրեմն պետք է պայքարել Զակֆեդերացիայի այդ գաղափարներն իրագործելու համար, պահպանելով պետականությունը միասնական դաշինքում: Այդ ժամանակ «մեզ սովորեցնողները» կգան մեր դուռը: Ղարաբաղի լեռնային մասի խնդիր գոյություն չունի, այն արհեստականորեն ստեղծվել է քաղաքական գործիչների կողմից: Կա երկու ազգությունների հաշտեցման խնդիր: Եվ այդ հարցը լուծելի է»,-ասվում է ԼՂՀ նախագահին ուղղված նամակում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---