Ազերիները հերքում են՝ պետդավաճանությունում մեղադրվող հային չենք առնչվել․ ԱԱԾ պարզաբանումը![]() 6 փետրվարի 2014 - 22:51 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն էր տարածվել, որ ի օգուտ Ադրբեջանի լրտեսության մեղադրանքով հունվարի 31-ին ձերբակալվել էր Հայաստանի քաղաքացի Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը: 61-ամյա Երևանի բնակիչը ոստիկանության նախկին աշխատակից է, ոստիկանության գնդապետ: ԱԱԾ հաղորդագրության համաձայն, ձեռք էին բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են, որ Խաչիկ Մարտիրոսյանը ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով 2013-ի օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, առաջարկելով իր ծառայությունները: Ադրբեջանի հատուկ ծառայություններից նա ստացել էր ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու առաջադրանքներ և դրանք կատարելու նպատակով գործուն քայլեր ձեռնարկել: Իր կողմից ձեռք բերված տեղեկությունները Մարտիրոսյանը մտադրված է եղել փոխանցել ադրբեջանցիներին, բայց փորձը կասեցվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից: Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը զանգվածային լրատվամիջոցներում հերքել է Մարտիրոսյանի առնչությունն ադրբեջանական հատուկ ծառայություններին ու նշել, որ նշված անձնավորությունն իրենց հայտնի չէ: «Ի տարբերություն Ադրբեջանի համապատասխան կառույցների, որոնք «բեմադրություն» կազմակերպելու համար ընդունակ են հոգեկան հիվանդությամբ տառապող ՀՀ քաղաքացի, սահմանմերձ գոտու բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանին ներկայացնել որպես «հայկական դիվերսանտ», Հայաստանի ԱԱԾ-ն իր գործունեությունը կառուցում է փաստերի հիման վրա, որոնք կոնկրետ Մարտիրոսյանի դեպքում կներկայացվեն դատավարության ժամանակ: Խուճապի մատնվելու ադրբեջանական կողմի շարժառիթները մեզ համար պարզ են, առաջարկում ենք սպասել դատավարության գործընթացին»,- ասված է ՀՀ ԱԱԾ փետրվարի 6-ին տարածած հայտարարությունում: ԱԱԾ ՔՎ-ում Խաչիկ Մարտիրոսյանի նկատմամբ քրգործ է հարուցվել ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի քաղաքացին` ի վնաս Հայաստանի ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության», կատարվում է նախաքննություն: Մամիկոն Խոջոյանը Հայաստանի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչն է։Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալվել է հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդը, ձերբակալվածը ՀՀ 65-ամյա քաղաքացի Մամիկ Տիգրանի Խոջայանն է: Կարճ փոխհրաձգությունից հետո հետախուզական դիվերսիոն խումբը նահանջել է: Այդ ընթացքում խմբի ուղեկցորդ Մամիկ Խոջայանը, զինված և վիրավոր, գերվել է Ադրբեջանի ԶՈւ զինվորների կողմից»,- գրել էին ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Խոջոյանին գյուղում վերջին անգամ տեսել էին հունվարի 28-ին։ Ծերունինապրում էր միայնակ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, վերջին 2-3 տարիներին բժիշկների հսկողության տակ էր: Հովիվներից մեկը նկատել էր Խոջոյանին Մաֆլար կոչվող վայրում, սահմանից մոտ 2 կմ հեռավորությամբ: Նա ասել էր, թե գնում է մորի հավաքելու, դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |