Ժնևում սկսվել է Սիրիայի վերաբերյալ բանակցությունների երկրորդ փուլը

Ժնևում սկսվել է Սիրիայի վերաբերյալ բանակցությունների երկրորդ փուլը

PanARMENIAN.Net - Ժնևում փետրվարի 10-ին վերսկսվեցին Սիրիայում հակամարտության կարգավորման հարցերին նվիրված բանակցությունները: Հիմնական բանախոսը Ազգային կոալիցիայից Ժնևում միջսիրիական բանակցություններում մնում է կոալիցիայի քաղխորհրդի անդամ Հադի ալ Բահրան, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը աղբյուրը ընդդիմության պատվիրակությունում: «Ոչ մի փոփոխություն բանախոսների թիմում չի եղել, այն գլխավորում է Հադի ալ Բահրան»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ինչպես և նախորդ փուլերում, Ազգային կոալիցիան ներկայացնում է Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջաբրան: Պաշտոնական Դամասկոսը նույնպես չփոխեց բանախոսների կազմը: Կառավարության ներկայացուցիչն է Սիրիայի ԱԳ ղեկավար Վալիդ Մուալեմը: Բանախոսների ղեկավարը ՄԱԿ-ում Սիրիայում մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին է: Բանակցությունները մոտ մեկ շաբաթ կտևեն:

Փետրվարի 4-ին ԱՄՆ-ն առաջարկեց Ռուսաստանին նոր բանակցություններ անցկացնել Սիրիայի իրավիճակի վերաբերյալ Իրանի մասնակցությամբ: Վաշինգտոնը մտադիր է նաև բանակցությունների հրավիրել Սաուդյան Արաբիային ու Թուրքիային, որոնք սատարում են սիրիացի ընդդիմադիրներին: Իրանը կներկայացնի հակամարտության մյուս կողմը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին: ԵՄ ներկայացուցիչներին ներգրավելու մտադրություն ԱՄՆ-ն չունի:

Պետքարտուղարությունը մտադիր չէ հրաժարվել «Ժնև-2»-ի ձևաչափից: Այդ հանդիպումներին մասնակցում են հակամարտության երկու կողմերը: Սակային Ւրանին հասցեագրված հրավերը վերջին պահին չեղյալ հայտարարվեց: Հետո ասվեց, որ ձևականորեն հրավերը չեղյալ համարվեց այն պատճառով, որ Թեհրանը չստորագրեց Սիրիայում իշխանափոխության կոչով կոմյունիկեն:

Սիրիական կարգավորման «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովի առաջին փուլը մեկնարկեց հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում, իսկ հետո շարունակվեց Ժնևի Ազգերի պալատում: Երկրորդ փուլը մեկնարկեց փետրվարի 10-ին: Սա Սիրիայի իրավիճակին նվիրված առաջին խոշոր հանդիպումն է Ժնևի 2012 թ. խորհրդաժողովից հետո:

Մինչդեռ, Ծայրահեղականացման ուսումնասիրման միջազգային կենտրոնի աշխատակից Շիրազ Մախերը հայտարարել է, որ շուրջ 2000 եվրոպացիներ են մասնակցում Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմին ահաբեկչական խմբավորումների կազմում: Այդ թվում 200-366 բրիտանացի, հայտնում է սիրիական SANA գործակալությունը: Բրիտանական Mirror-ը, Մախերի տվյալների վրա հղումով, հայտնել է, որ բրիտանացիների և այլ եվրոպական երկրաների քաղաքացիների թվի աճը ակնհայտ է:

Հունվարին Բիրմինգեմի օդանավակայանում բրիտանական ոստիկանությունը երկու մարդու ձերբակալեց, որոնք նախկինում մասնակցել էին Սիրիայում մարտական գործողություններին: Թերթը հավելել է, որ եվրոպացիները կռվում են ջիհադիստների առաջին շարքերում: Մախերը կոչ է արել Բրիտանիայի կառավարությանը կանխել այդ երկրի քաղաքացիների հոսքը դեպի Սիրիա: Ըստ վիճակագրական տվյալների, ահաբեկիչների մեծ մասը, որոնք գործում են Սիրիայի տարածքում, այլ պետությունների քաղաքացիներ են: Նրանք Սիրիա են մեկնել թուրքական կառավարության շնորհիվ և Սաուդյան Արաբիայի ու Քաթարի ռեժիմների օգնությամբ: Արևմտյան որոշ երկրների կառավարություններ նպաստել են նրանց տեղաշարժին Սիրիա՝ ձերբազատվելու համար նրանից, իսկ հիմա մտավախություն ունեն, որ նրանք կվերադառնան:

2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---