Ռուբեն Սաֆրաստյան. Պատմական իրողության զեղծարարները խանգարում են միմյանց

PanARMENIAN.Net - Դժվար է լուրջ ընկալել Ադրբեջանի ջանքերը Հայոց ցեղասպանության ուրացման գծով «եղբայրական Թուրքիային օգնելու» գործում: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով,

սովորաբար, պատմական իրողության զեղծարարները ավելի խանգարում են միմյանց, քան օգնում, քանի որ «այդ դեպքում զեղծարարության փաստն ավելի տեսանելի է դառնում: Բացի այդ, պետք չէ մոռանալ, թե որքան կոպիտ է աշխատում ադրբեջանական քարոզչական մեքենան»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ Ռ.Սաֆրաստյանը նշել է, որ Ադրբեջանը կգերադասեր, որպեսզի ղարաբաղյան կարգավորման հարցում որպես «միջնորդ» հանդես գար միայն Թուրքիան, որը ջանք չէր խնայի տարածաշրջանում «հայկական գործոնը» թուլացնելու համար: Բարեբախտաբար, Թուրքիայի միջոնրդությունն անհնար է: Ես պետք է ասեմ նաեւ, որ հավաստիացումները «եղբայրական բարեկամության» վերաբերյալ չափազանցված են, քանի որ կողմերից յուրաքանչյուրն իր շահերն ունի: Ուղղակի, տարածաշրջանում «հայկական գործոնի» առումով դրանք համընկնում են»,-ընդգծել է նա:



Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---