«Ամերիաբանկն» ու «ԱրմենՏելն» առցանց վճարումներ կատարելու ծառայություն են մեկնարկել

«Ամերիաբանկն» ու «ԱրմենՏելն» առցանց վճարումներ կատարելու ծառայություն են մեկնարկել

PanARMENIAN.Net - Այսուհետ «ԱրմենՏել» ընկերության բաժանորդներն «Ամերիաբանկի» նոր ծառայության շնորհիվ կարող են ընկերության բոլոր ծառայությունների համար իրենց վճարումները կատարել առցանց աշխարհի ցանկացած կետից:

Ավելին, բաժանորդները կարող են վճարումներ անել աշխարհի ցանկացած բանկի թողարկած VISA, MasterCard և ArCa քարտերով:

«Ամերիաբանկի» ու «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենները, փետրվարի 26-ին հայտարարելով առցանց վճարումների ծառայությունների մեկնարկը, ընդգծեցին, որ սա Հայաստանի հաղորդակցության ոլորտում առաջին նման ծառայությունն է:

«Համատեղ այս քայլը կարելի է Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի զարգացման գործում լուրջ ներդրում համարել»,- նշեց «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ամերիաբանկի» մշակած ծրագրային նոր գործիքը` vPOS-ը` վիրտուալ տերմինալ, հեշտացնում է առցանց առևտուր իրականացնող կայքերում VISA, MasterCard և ArCa քարտերով վճարումների կազմակերպումն ու հետագա սպասարկումը, ասաց «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

«Այս նորամուծությունն աննախադեպ է Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի համար ու նախևառաջ կխթանի անկանխիկ գործառնությունների ավելացումը»,- հավելեց Հանեսյանը:

«Ամերիաբանկի» գլխավոր տնօրենը նաև հավաստիացրեց, որ առցանց գործիքների բարձր անվտանգությունն ապահովվելու է VbV և 3DSecure տեխնոլոգիաների կիրառմամբ:

Հատկանշական է, որ ծառայությունից օգտվելու համար VISA-ի ու MasterCard-ի դեպքում անգամ պետք չէ վիրտուալ քարտ գրանցել: Առցանց վճարումների ծառայություններից օգտվելու համար հաճախորդը պետք է մուտաքագրի իր բաժանորդային համարը, վճարման չափն ու իր քարտի տվյալները www.beeline.am կայքի համապատասխան բաժնում, որից հետո գումարն ավտոմատ կերպով կփոխանցվի բաժանորդի հաշվեկշռին:

«Մինչ ծառայությունը շուկա դուրս բերելը, ինքներս փորձարկել ենք: Անձնական վճարումներս երկար ժամանակ կատարել եմ այդ ծառայության միջոցով»,- ասաց «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Պյատախինը:

10  26.02.14 - «Ամերիբանկի» ու «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենների մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---