Օսկար 2014․ «Գրավիտացիայի» 7 արձանիկը, հաղթանակած Մակքոնահին ու «Ստրկության 12 տարին»

Օսկար 2014․ «Գրավիտացիայի» 7 արձանիկը, հաղթանակած Մակքոնահին ու «Ստրկության 12 տարին»

PanARMENIAN.Net - Լոս-Անջելեսում ավարտվել է Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ մրցանակաբաշխությունը։ Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Սթիվ ՄքՔուինի «Ստրկության 12 տարի» (12 Years a Slave) պատմական դրաման։ «Օսկարի» այս գլխավոր մրցանակին հավակնում էր «Խարդախությունն ամերիկյան ձևով» (American Hustle) ֆիլմը, որը թեև ներկայացված էր 10 անվանակարգում, բայց ոչ մի արձանիկ չստացավ, ինչպես նաև «Կապիտան Ֆիլիպսը» (Captain Phillips), «Նեբրասկան» (Nebraska), «Ֆիլոմենան» (Philomena), «Գրավիտացիան» (Gravity), որն իր 7 արձանիկով դարձավ մրցանակաբաշխության տրիումֆատորը, «Գայլն Ուոլ Սթրիթից» (The Wolf of Wall Street), Սփայք Ջոնզի «Նա»-ն (Her) ու «Գնորդների Դալասի ակումբը» (Dallas Buyers Club)։ Իմիջիայլոց, նոմինացված 9 ֆիլմից 6-ը նկարահանված են իրական պատմությունների հիման վրա։

Լավագույնը ճանաչված ֆիլմը նաև մրցանակներ ստացավ ադապտացված սցենարի (Ջոն Րիդլի) ու երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար, ում ֆիլմում մարմնավորել է Լյուպիտա Նինոնգոն։ Հակառասիստական այս դրաման դերասանուհու առաջին լիամետրաժ ֆիլմն էր։ Նրա հետ նույն անվանակարգում ներկայացված էին Ջենիֆեր Լոուրենսը («Խարդախությունն ամերիկյան ձևով»), Ջուլիա Ռոբերտսը («Օգոստոս»), Ջուն Սքուիբն («Նեբրասկան») ու Սալլի Հոքինսը («Ժասմին»)։

Photo: Central Partnership

Իրական պատմության վրա հիմնված «Ստրկության 12 տարին» պատմում է Սոլոմոն Նորթափի մասին, ով ամուսնացած ու կրթված տղամարդ էր, ապրում էր Նյու Յորքում, երբ մի օր երկու տղամարդ նրան Վաշինգտոնում աշխատանք են առաջակում։ Մեկնելով այնտեղ, նրան արբեցնում, առևանգում են ու հանձնում ստրկության։

Ի դեպ, սկսելով ֆիլմի վրա աշխատանքը, ՄքՔուինն անգամ պատկերացում չուներ Նորթափի իրական պատմության մասին, ու որոշել էր «ազատ մարդու մասին ֆիլմ նրակահանել, ու այդ պրիզմայի միջոցով ցույց տալ ստրկության շրջանակը»։ Բայց ռեժիսորի կինը գտել էր Նորթափի կենսագրական գիրքը, որը կարդալուց հետո միայն ռեժիսորը սկսեց աշխատել։

Ստանալով արձանիկը, ՄքՔուինը նշեց, որ այս հաղթանակը նվիրում է «ստրկությունից բոլոր տուժածներին ու այն 21 մլն մարդկանց, որոնք այսօր էլ ստրուկ են»։

«Գնորդների Դալլասի ակումբը» ֆիլմում գլխավոր դերի համար «Օսկար» ստացավ Մեթյու Մակքոնահին։ Սա դերասանի առաջին արձանիկն էր։ Ֆիլմում նա մարմնավորում է ՁԻԱՀ-ով հիվանդ կովբոյ Ռոն Վուդրուֆին։ Ավելի վաղ այս դերի համար նա «Ոսկե գլոբուս» ու մի շարք այլ մրցանակներ էր ստացել։

Photo: Cinema Prestige

Իրական փաստերի վրա նկարահանված այս ֆիլմը համարում են դերասանի բենեֆիսը․ վերջին տարիներին նա ռոմանտիկ կատակերգություններից միանգամից ավելի լուրջ ֆիլմերին անցում կատարեց, գրում է Lenta.ru-ն։

Մակքոնահիի հերոսը, ինչպես նաև «Գայլը Ուոլ Սթրիթից» ֆիլմում Լեոնարդո Դիկապրիոյինն էր, թմրանյութեր ու ալկոհոլ է օգտագործում, վիճում պաշտոնավորների հետ ու հազիվ ոտքի վրա կանգնում, բայց ի տարբերություն վերջինի, նա մահացու հիվանդ է ու պաշտպանում է անտեղի նեղացվածներին։

Դիկապրիոն վերոնշյալ ֆիլմով ևս ներկայացված էր նույն անվանակարգում, ինչպես նաև Չիվետել Էջիոֆորը («Ստրկության 12 տարի»), Քրիսթիան Բեյլը («Խարդախություն ամերիկյան ձևով») ու Բրյուս Դերնը («Նեբրասկա»)։

Ավելի վաղ կինոքննադատ Ստանիսլավ Զելվինսկին գրել էր, որ «ուրիշ դեպքում «Օսկարը» հաստատ կհասներ Դիկապրիոյին։ Բայց 2014-ին առհամարել Մակքոնահիին արդեն չի ստացվի, հաշվի առնելով նաև, որ այս դերն ամեն կերպ տրամադրում է մրցանակի», այդ պատճառով էլ եթե ժյուրիի ընտրությունն ընկնի այս դերասանի վրա, այն ճիշտ կլինի։

Քեյթ Բլանշեթը լավագույն դերասանուհի ճանաչվեց Վուդի Ալենի «Ժասմին» (Blue Jasmine) ֆիլմում գլխավոր դերի համար։ Սա նրա երկրորդ «Օսկարն» է՝ առաջինը ստացել էր 2004-ին Մարտին Սկորսեզեի «Ավիատոր» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար։

Իմիջիայլոց, բեմից շնորհակալություն հայտնելով բացակայող Վուդի Ալենին, նա նաև շնորհակալական խոսքեր ասաց գրիմյորներին, ովքեր «անում էին ամենը, որ նա հմայիչ թվա»։

Photo: Central Partnership

Անվանակարգում ներկայցված էին Ջուդի Դենչը, («Ֆիլոմենա»), Մերիլ Սթրիփը («Օգոստոս»), Սանդրա Բուլոքը («Գրավիտացիա») ու Էմի Ադամսը («Խարդախություն ամերիկայն ձևով»)։

Տարվա ռեժիսոր դարձավԱլֆոնսո Կուարոնն իր «Գրավիտացիայով»։ Սա ռեժիսորի առաջին առաջադրումը չէր, բայց առաջին մրցանակն էր։ Ֆիլմը նաև լավագույնը ճանաչվեց մոնտաժի, էֆեկտների, երաժշտության, հնչողության, հնչյունային մոնտաժի ու օպերատորական աշխատանքի համար։

Երկրորդ պլանի լավագույն դերասանի համար պարգև ստացավ Վալլեի ֆիլմում նկարահանված Ջարեդ Լետոն։

Հայտնի ռոք-երաժիշտն ու 30 Seconds to Mars խմբի առաջնորդը ՁԻԱՀ-ով հիվանդ տնասվիստիտի դեր էր խաղացում։ Նույն դերի համար նա նույնպես ավելի վաղ արդեն «Ոսկե գլոբուս» ու մի շարք այլ պարգևներ էր ստացել։

Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմը Դիսնեյի «Սառցե սիրտն» էր(Frozen), որն առաջ անցավ ճապոնացի ֆավորիտ համարվողԽայաո Միյադզակիի «Քամին ուժեղանում է» մուլտից։ «Սառցե սիրտը» ևս մեկ արձանիկ ունի՝ «Let It Go» երգի համար, որը կատարել է Իդինա Մենզելը։

«Սառցե սիրտն» ավելի վաղ «Ոսկե գլոբուս» էր ստացել, ինչպես նաև ԱՄՆ կինոքննադատների գիլդիայի «լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ» ու Annie Awards-ի գլխավոր մրցանակները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Օտարալեզու լավագույն ֆիլմի համար արձանիկ ստացավ Պաոլո Սորենտինոյի «Մեծ գեղեցկությունը» (The Great Beauty)։ Անվանակարգում ներկայացված էին նաև ֆիլմեր Պաղեստինից, Բելգիայից, Կամբոջայից ու Դանիայից։

Photo: A-One Films

Ավելի վաղ ժամանակակից հասարակության էպիկ կինոսատիրան, որը հաճախ անվանում են Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանքի» ազատ ռիմեյքը, «Ոսկե գլոբուս» էր ստացել։

Լավագույն վավերագրական ֆիլմ ակադեմիկոսները համարեցին «20 Feet from Stardom»-ը։

Ռեժիսոր Սփայք Ջոնզն «Օսկար» ստացավ «Նա» ֆիլմի օրիգինալ սցենարի համար։ Անվանակարգում ներկայացված էին «Խարդախություն ամերիկյան ձևով»-ի, «Գնորդների Դալլասի ակումբի», «Նեբրասկայի» ու «Ժասմինի» սցենարիստները։

1999-ին Ջոնզն առաջադրվել էր որպես «Լինել Ջոն Մալկովիչ» ֆիլմի ռեժիսոր։

Այս տարի պատվավոր «Օսկարներ» ստացան դերասանուհի Էնջելա Լենսբերին, դերասան Սթիվ Մարտինն ու կոստյումների հեղինակ Պյերո Տոզին։ Բարեգործությունում իր արժանիքների համար Ջին Խերշոլթի անվան հումանիտար մրցանակ ստացավ Անջելինա Ջոլին։

Photo: Reuters
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---