Յանուկովիչը ողջ է ու ավելին՝ իրեն դեռ Ուկրաինայի լեգիտիմ նախագահ է համարում

Յանուկովիչը ողջ է ու ավելին՝ իրեն դեռ Ուկրաինայի լեգիտիմ նախագահ է համարում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչն արդեն երկրորդ անգամ է հանդիպել լրագրողներին Դոնի Ռոստովում, որտեղ «ապաստանել է հին ընկերոջ մոտ»։ Ի տարբերություն փետրվարի 28-ի մամուլի ասուլիսի, նա հարցերի չի պատասխանել, պարզապես հայտարարություն է ընթերցել ու հեռացել սրահից։ Յանուկովիչը Ուկրաինայի նոր իշխանություններին ծայրահեղ ազգայնականներ ու նեոֆաշիստներ է անվանել՝ զգուշացնելով միջազգային հանրությանը, որ չի կարելի խրախուսել հակասահմանադրական իշխանափոխությունները, գրում է Կոմերսանտը։ Նա նաև անդրադարձել է մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին՝ ևս մեկ անգամ ընդգծելով դրանց անօրինականությունը, ինչպես նաև խոստացել շուտով Կիև վերադառնալ։

Ուկրաինայում փետրվարի 22-ին իշխանափոխություն է եղել, որը պետական հեղաշրջման նշաններ ուներ։ Գերագույն Ռադան իշխանաթող է արել նախագահ Վիկտոր Յանուկովիչին, փոխել Սահմանադրությունն ու երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին, նոր ընտրույթունները նշանակված են մայիսի 25-ին։ Յանուկովիչը հայտարարել է, թե ստիպված էր լքել երկիրը, քանի որ իր և հարազատների կյանքին վտանգ էր սպառնում, բայց շարունակում է մնալ լեգիտիմ ընտրված նախագահ։

«Քանի որ Ուկրաինյում իմ մասին տարբեր շշուկներ են պտտվում, ուզում եմ փարատել դրանք՝ ողջ եմ, չնայած չեմ կարող ասել, որ ինձ լավ եմ զգում, քանի որ չեմ կարողանում առանց անհանգստության նայել այն ամենին, ինչ կատարվում է։ Երկրում իշխանության քողի տակ ծայրահեղ ազգայնականների ու ֆաշիստների խումբ է գործում, որոնք նախագահական աթոռի վրա էլ աչք ունեն։ Նրանց աշխատանքից ազատում են ոստիկանության ու անվտանգության ծառայության ղեկավարներին, քաղաքները դիմակավորված մարդիկ են հսկում, ամենաթողությունն ավելանում է։ Աշխատանքից ազատվում են սպաները՝ նրանք, ով չի ուզում ԶՈւ-ն օգտագործել խաղաղ բնակչության դեմ», - ելույթը սկսել է Յանուկովիչը։

«Ուկրաինայում ծանր ժամանակներ են։ Ձեր գործողությունները հանգեցրին նրան, որ Ղրիմն անջատվում է։ Անգամ հրաձիգի սպառնալիքով հարավ-արևելյան շրջանների ժողովուրդն իր հանդեպ հարգանք է պահանջում»,- նշել է նա։

Ուկրաինայի հարավի ու արևելքի որոշ տարածաշրջաններ, ինչպես նաև Ղրիմը չեն ընդունել Ռադայի որոշումների լեգիտիմությունը, հայտարարելով՝ Յանուկովիչի պաշտոնանկությունն օրինական չէ․ որոշվել է այդ տարածաշրջաններում հանրաքվե անցկացնել։

Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն նշանակված է մարտի 16-ին։

Յանուկովիչի խոսքով, մոտ ժամանակներս երկրում տնտեսական իրավիճակի լուրջ անկում կառաջանա․ «Զավթիչները փորձելու են պատասխանատվությունն ինձ վրա գցել, հնարավոր է՝ անգամ Ռուսաստանի։ Դրան ես երբեք չեմ համաձայնի։ Սոցծախսերն ու կենսաթոշակները կրճատելու ուղղությամբ նրանց քայլերն անմարդկային են համարում։ Ես ուկրաինացիների կենսակերպը պահպանելու հստակ ծրագիր ունեի, բայց հիմա, ցավոք, այն իրականացնել անհնար է։ Իսկ դուք, իշխանությունը զավթածներ, ժողովրդի վրա կրակելու հրամանների համար վաղ թե ուշ պատասխան եք տալու»։

Ուկրաինայի պաշտոնանկ նախագահը դիմել է միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ ոչ ոք իրավունք չունի ու չպիտի աջակցի հակասահմանադրական հեղաշրջումներին։ ԱՄՆ-ն պատրաստվում է դրա համար մոտ 1 մլրդ դորալ տրամադրել, բայց այդ երկրի օրենսդրությամբ Նահանգներն իրավունք չունեն ֆինանսավորել այլ երկրում պետական հեղաշրջումը։ Յանուկովիչի խոսքով, մտադիր է դիմել ԱՄՆ Կոնգրես, ինչպես նաև Գերագույն դատարան՝ խնդրելով գնահատել իենց իսկ կառավարության գործողությունները․ «Ձեր օրենքներով իրավունք չունեք ավազակներին գումար հատկացնել»։

Ռուսաստանը կասեցրել է օժանդակությունն Ուկրաինային, իսկ ԵՄ օգնությունը կարող է ձգձգվել և ամբողջապես չի համապատասխանում Ուկրաինայի պահանջներին: ԱՄՆ-ն կարող է օգնություն տրամադրել, բայց ոչ ամբողջ 15 մլրդ դոլարի չափով, որ անհրաժեշտ են Կիևին:

«Ուզում եմ հիշեցնել, որ ոչ միայն շարունակում եմ մնալ երկրի լեգիտիմ նախագահ, այլև գլխավոր հրամանատար։ Ես ողջ եմ, լիազորություններս չեմ դադարեցրել։ ԱՄՆ-ում ու մի շարք այլ երկրներում պնդում են, թե իբր կորցրել եմ լեգիտիմությունս, քանի որ փախչել եմ։ Բայց ոչ մի տեղ էլ չեմ փախչել», - հայտարարել է Վիկտոր Յանուկովիչը։

Պաշտոնանկությունից հետո Յանուկովիչի առաջին մամուլի ասուլիսը փետրվարի 28-ին էր։ Դոնի Ռոստովում իր գտնվելու պատճառը նա բացատրել էր նրանով, որ այնտեղ ապրում է իր «հին ընկերը», ում դիմել էր «ժամանակավոր ապաստանի» համար։ Նրա խոսքով, Ուկրաինայում գտնվելը վտանգում էր իր և հարազատների կյանքը։ Իմիջիայլոց, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անգամ ստիպված էր հերքել իր ուկրաինացի գործընկերոջ մահվան մասին լուրերը։ Նա նաև նշել էր, որ հանդիպել է Յանուկովիչին։

Photo: RIA Novosti
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---