Մայիսի 5 եւ 6-ը Հայաստանում հայտարարվել են սգո օրեր

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 5 եւ 6-ը հայտարարել է սգո օրեր` Երեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ մայիսի լույս 3-ի գիշերը Երեւան-Սոչի չվերթով ընթացող Ա-320 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սեւ ծովում: Սոչիի մերձակայքում ինքնաթիռի վթարի հիմնական վարկածը անբարենպաստ եղանակային պայմաններն են: Ինքնաթիռում եղել է 113 ուղեւոր, այդ թվում Ռուսաստանի 23 քաղաքացի: Նրանք բոլորը զոհվել են: Ինքնաթիռը մի քանի անգամ վայրէջքի է գնացել Ադլերի (Սոչի) օդանավակայանում, սակայն օդանավակայանի դիսպետչերական ծառայությունները թույլ չեն տվել վայրէջքը բարդ օդերեւույթաբանական պայմանների պատճառով: Կապն ինքնաթիռի հետ ընդհատվել է Մոսկվայի ժամանակով 2:15-ին, Սոչիի օդանավակայանում հաշվարկային վայրէջքից վեց րոպե առաջ: Ավիավթարի փաստով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 2 մասի 263 հոդվածով (օդանավի շահագործման կանոնների խախտում): Ա-320 ինքնաթիռի բեկորները գտնվում են 300 մ խորության վրա Էմերեթի ծովածոցի շրջանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---