ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները հայտնաբերել են Ա-320-ի կմախքի գտնվելու վայրը

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է դարձել, ՌԴ ԱԻՆ (Արտակարգ իրավիճակների նախարարության) մասնագետները հայտնաբերել են նախօրեին Սոչիի մերձակայքում կործանված Ա-320-ի կմախքի գտնվելու վայրը: Վթարի վայր են ժամանել Airbus-ի ֆրանսիացի մասնագետները, այժմ նրանք ԱԻՆ-ի «Մանգուստ» մոտորանավակով գտնվում են ինքնաթիռի կործանման վայրում: Բացի այդ, որոնողական աշխատանքներ է սկսել Ռուսաստանի Կ-32 ուղղաթիռը: Ստորջրյա որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները գտնվում են «Կապիտան Բելեկմիշեւ» նավի եւ «Սպորտիս» մոտորանավակի վրա, հաղորդել են ԱԻՆ-ում, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---