Նախարարությունը Ջերմուկում ծառահատման ու ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն չի տվել![]() ![]() PanARMENIAN.Net - Ջերմուկ քաղաքի հարակից տարածքում ծառահատման դեպքերի մասին ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվության վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությունից պարզաբանում են տարածել` նշելով, որ նախարարությունն ու նախարարը չեն կարող հրապարակումներում հիշատակված տարածքում ծառահատման կամ ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն տալ, քանի որ դա գերատեսչության ու դրա ղեկավարի լիազորություններից դուրս է: «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, որ ըստ իրենց տեղեկությունների` բնապահպանության նախարարը Ջերմուկում մոտ 400 ծառ հատելու և ՀԷԿ կառուցելու թույլտվություն է տվել։ Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչների կողմից ստացած ահազանգի հետքերով գնալով` «Ժողովուրդ»-ը բացահայտել է, որ Ջերմուկ քաղաքի ձկնաբուծարանի հարակից տարածքում զանգվածաբար ծառեր են հատվում։ Ավելին՝ հատված ծառերը հանվել են վաճառքի։ «ՀՀ բնապահպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում տալիս է ՀԷԿ-ի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվություն, ինչի վերաբերյալ «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը դեռ սահմանված կարգով գտնվում է գնահատման փուլում և թույլտվություն չի ստացել»,- ասվում է հայտարարության մեջ: ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարությունն օրենքով սահմանված կարգով բացել է թեժ գծի հանձնարարական և Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է ստուգել հրապարակված տեղեկության իսկությունը և խախտումներ արձանագրելու դեպքում օրենքով սահմանված կարգով ընթացք տալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |