Նորակոչիկներն այսուհետ կպատվաստվեն զորակոչից 2-3 ամիս առաջ![]() 4 ապրիլի 2014 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Նորակոչիկների պատվաստումներն առաջիկա զորակոչին արվելու են վերջիններիս զորակոչման օրվանից 2-3 ամիս առաջ: Դա տեղի կունենա ոչ թե Հանրապետական հավաքակայանում, այլ ամբուլատորիաներում, որից հետո նորակոչիկը ուժերը տանը վերականգնելու հնարավորություն կունենա: Այս մասին ապրիլի 4-ին առողջապահության նախարարությունում կայացած ասուլիսին հայտարարել է առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, գրում է Tert.am-ը: «Պատվաստումներն իրականացնելու ենք վերջնական բուժզննությունից առաջ, որպեսզի նորակոչիկներն իրենց տներում այդ պատվաստումները ստանան և նոր զորակոչվեն բանակ»,-ասաց նա: Նախկին կարգով պատվաստումներն արվել են վերջին փուլում, ինչից որոշակի բարդություններ եղել են, բայց ոչ լուրջ խնդիրներ: Նոր կարգը կիրականացվի ամառային զորակոչի ընթացքում: Անհրաժեշտ որոշումներն արդեն իսկ ընդունված են: Զորակոչիկները, բնականաբար, կարող են հրաժարվել պատվաստումներից, բայց դա ծառայությունից հրաժարվելու համար որպես հիմք չի կարող ծառայել: Տարվա սկզբին ՀՀ Զինված ուժերում տարածված կայծակնային թոքաբորբ կոչվող հիվանդության ծավալները զգալիորեն նվազել են: ՀՀ առողջապահության և պաշտպանության նախարարությունների համատեղ հանձնաժողովը զբաղվել է հիվանդության հարցերով, ուսումնասիրել և գնահատել իրավիճակը և խնդրի լուծման ճանապարհներ տվել, գրում է Panorama.am-ը: Ձմեռային զորակոչի ընթացքում պատվաստումներից առաջացած բարդությունների աճ էր գրանցվել:Նախկինում կենտրոնական հավաքակայանում նորակոչիկներն անցնում էին երկու բժշկական պրոցեդուրա` ֆլյուրոգրաֆիա և պատվաստում: Նրանք պատվաստվում էին միանգամից 9 հիվանդության դեմ` 6 պատվաստանյութի միջոցով, ինչը երբեմն հանգեցնում էր հետպատվաստումային ոչ ծանր ռեակցիաների և կարճ ժամանակով թուլացնում նորակոչիկների դիմադրողականությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |