19 05.04.14 - ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու FPWC-ն մեկնարկեցին 2014թ.-ի «Երկրի oր» քարոզարշավը ծառատունկով և «Դիմավորենք թռչուններին» մրցույթ-միջոցառումով Մեկնարկել է 2014-ի «Երկրի oր» քարոզարշավը 8 ապրիլի 2014 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Երևանի կենդանաբանական այգում ծառատունկով և թռչունների միջազգային օրվան նվիրված մրցույթով մեկնարկել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC)` գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպած 2014-ի «Երկրի օր» քարոզարշավը: Ի դեպ, ծառատունկին ակտիվ մասնակցել են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները: Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհը տոնում է Երկրի օրը: Ինչպես շատ կազմակերպություններ ամբողջ աշխարհում, այնպես էլ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կնշի այս կարևոր օրը Երևանում և մարզերում անցկացվելիք մի շարք բնապահպանական միջոցառումներով: Կենդանաբանական այգում անկացված թռչնաբների պատրաստման մրցույթ-միջոցառումը, որը կրում է «Դիմավորենք թռչուններին» անվանումը, մասնակիցներին հնարավորություն տվեց խորացնել թռչնատեսակների, նրանց կառուցվածքի, վարքագծի, կենսապայմանների, ինչպես նաև առանձնահատկությունների մասին գիտելիքները: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր ունենալ համապատասխան նյութեր և գործիքներ` տեղում հետաքրքիր լուծմամբ թռչնաբույն պատրաստելու համար: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորությամբ անկախ ժյուրին նույն օրն ամփոփեց մրցույթի արդյունքները: Ամենաակտիվ և ստեղծագործ մասնակիցներն ստացան մրցանակներ` Երևանի կենդանաբանական այգու, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, LEGO Հայաստանյան ներկայացուցչի, ինչպես նաև հատուկ մրցանակ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից: Մրցույթի անվանակարգերն էին՝ «Լավագույն նորարարական մոտեցում», «Լավագույն մտահղացում» և «Լավագույն ստեղծագործական լուծում»: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ միջոցառման օրը` ապրիլի 5-ին, մինչև 16 տարեկան երեխաների մուտքը Երևանի կենդանաբանական այգի անվճար էր: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Փարիզը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայում անկարգություններին միջամտելու մեջ՝ «գործարք են կնքել» «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դրանք ֆանտազիաներ չեն, դա իրողություն է»,–ասել Ֆրանսիայի ՆԳ նախարարը Փաշինյան․ Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն են ծառայում «Հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի արդեն այդտեղ մշտական ծառայություն իրականացնեն»,–ասել է նա Ադրբեջանում ՀՀ հանքարդյունաբերության քարտեզ են կազմել՝ ձեռնարկություններն անվանելով «ապօրինի» և մոնիտորինգի ենթակա Նշվում է, թե Հայաստանը «միտումնավոր է այդ ձեռնարկությունները տեղակայել է Ադրբեջանի հետ սահմանակից վայրերում» |