Այսօր Հայաստանում սգո օր է Ա-320-ի ավիավթարի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանում եւ Ռուսաստանում այսօր սուգ է հայտարարված Ա-320-ի ավիավթարի կապակցությամբ: Հայաստանում խոնարհվել են պետական դրոշները: ՀՀ արտգործնախարարությունում բացվել է սգո մատյան, որտեղ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները եւ աշխատակիցները ցավակցական գրառումներ կանեն: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում բոլոր հեռուստակայանները չեղյալ են հայտարարել զվարճալի ծրագրերը:



Հիշեցնենք, որ մայիսի լույս 3-ի գիշերը Սոչի քաղաքի մերձակայքում վթարի է ենթարկվել Երեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռը: Ինքնաթիռում եղած բոլոր 113 հոգին զոհվել են:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---