Ա-320-ի կործանման հիմնական վարկածը արագության կորուստն է

PanARMENIAN.Net - «Արմավիա» ընկերության Ա-320-ի կործանման հիմնական վարկածը արագության կորուստն է: Այդ մասին Երեւանում լրագորղներին է հայտարարել Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին նախագահ, Ավիացիայի ազգային միավորման նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանը: «Իմ կարծիքով, հիմնվելով նախնական տվյալների վրա, օդանավի կործանման առաջին վարկածը արագության կորուստն է, որը գերազանցել է «կրիտիկական» արագության նվազագույնը: Արագության կորստի հետեւանքով ինքնաթիռը սկսել է «ընկնել», որի արդյունքում հայտնվել է «պտույտէջքի» մեջ, ինչն էլ նրա կործանման պատճառ է դարձել»,-նշել է նա: Վթարի երկրորդ վարկածը նա համարել է տեղումները, որի որդյունքում Ա-320 եղել է «թաց» վիճակում, որի հետեւանքով կտրուկ ընկել է արագությունը: «Թաց» ինքնաթիռի դիմադրողականությունը աճում է մի քանի անգամ, եւ այդ պատճառով նրա շարժիչների ուժը կարող է չբավարարել եւ «ընկնելու» պատճառ դառնալ»,-հայտարարել է նա: Ըստ Ադբաշյանի, եւս մեկ վարկած կարելի է համարել ամպրոպը, որ եղել է օդանավակայանի շրջանում: «Աէրոբուսը կարող էր կործանվել կայծակի հարվածից»,-ընդգծել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---