Աբրահամյան է, բայց վարչապետի բարեկամը չէ. Կոտայքն ու Արարատը նոր մարզպետներ ունեն![]() 8 մայիսի 2014 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ Կովալենկո Շահգալդյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից: Հաջորդ որոշումներով գործադիրը Կոտայքի մարզպետ է նշանակել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին, Արարատի մարզպետ՝ Ռուբիկ Աբրահամյանին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետներին, նրանց մաղթել արդյունավետ աշխատանք: Նա հատուկ շեշտել է, որ Ռուբիկ Աբրահամյանն իր բարեկամը չէ: Վերջինս զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, ունի աշխատանքային երկար տարիների փորձ պետական կառավարման համակարգում, մասնավորապես բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ էներգետիկայի, բնապահպանության և տարածքային կառավարման նախարարություններում: Մինչ այդ, Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |