Ա-320. Սոչիի օդանավակայանի դիսպետչերը անհետացել է

PanARMENIAN.Net - Մայիսի լույս 3-ի գիշերը Սեւ ծովում կործանված Ա-320 անձնակազմի եւ դիսպետչերի միջեւ բանակցությունների վերծանումն ու ուսումասիրումը ավարտվել են, սակայն փորձաքննության արդյունքները չեն հրապարակվի մինչեւ քննության ավարտը: Մինչդեռ արդեն հայտնի է, որ ինքնաթիռը կործանվել է բարձրություն հավաքելիս: Օդաչուն չի կարողացել առաջին անգամից վայրէջքի գնալ Ադլերի օդանավակայանում վատ եղանակային պայմանների պատճառով: Երբ նա երկրորդ փրձն էր անում, դիսպետչերը հաղորդել է, որ եղանակային պայմանները կրկին վատթարացել են եւ հրաման է տվել աջ շրջադարձ կատարելով բարձրություն հավաքել: Այդ մանեւվրի կատարման ժամանակ ինքնաթիռը կործանվել է, հաղորդում է Լենտա.ռու-ն: NEWSru. com-ը նշում է, որ ինքնագրերը գտնելու հույսերը շատ քիչ են` տեղանքի ռելյեֆը շատ բարդ է: Բացի այդ, ըստ մամուլի հաղորդագրությունների, դիսպետչերը, որը «վարում էր» Արմավիայի չվերթը Սոչիի օդանավակայանից եւ վայրէջքի գնացող ինքնաթիռն ուղարկել է երկրորդ պտույտի, անհետացել է: Նրա ճակատագրի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---