Առէկսիմբանկն իր VISA քարտապաններին տրամադրում է cash-back ծառայություն

Առէկսիմբանկն իր VISA քարտապաններին տրամադրում է cash-back ծառայություն

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» սկսել է տրամադրել cash-back ծառայություն VISA համակարգի քարտապաններին: Առևտրային կետերում տեղադրված բանկի POS-տերմինալների միջոցով անկանխիկ գործարքներ իրականացնելիս Առէկսիմբանկի բոլոր VISA քարտապաններին տրամադրվում է 1% cash-back: Նախկինում տվյալ ծառայությունը հասանելի էր միայն MasterCard քարտապաններին:

Հանրապետության տարբեր առևտրային կետերում անկանխիկ գնումներ կատարելու դեպքում MasterCard Maestro, MasterCard Standard, MasterCard Gold քարտապաններին (POS-տերմինալներից և e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) տրամադրվում է 1% cash-back:

Ավելի վաղ բանկից հայտնել էին, որ տուրիստական սեզոնին ընդառաջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է զեղչեր և անվճար պլաստիկ քարտեր: Ակցիայի շրջանակներում ճանապարհորդական ապահովագրության փաթեթ գնող հաճախորդներին բանկը տրամադրում է 1 տարի ժամկետով MasterCard Gold և VISA Gold տեսակի ոչ չիպային վճարային քարտ` առանց սպասարկման վճարի, չնվազող մնացորդի և համաձայն հաճախորդի կողմից նշված արժույթի, ինչպես նաև 50 % զեղչ բանկի գլխամասային գրասենյակում և «Նալբանդյան» մասնաճյուղում գտնվող 75x310x435 և 175x310x435 չափի պահատեղերի վարձակալության համար: Տվյալ ակցիան գործում է մինչև հոկտեմբերի 15-ը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---