14  11.06.12 - Աֆրիկյանների վտանգված տունը (Տերյան 11)

Աֆրիկյանների շենքը խանգարում է երթևեկությանը․ Այն կապամոնտաժեն վերականգնելու նպատակով

Աֆրիկյանների շենքը խանգարում է երթևեկությանը․ Այն կապամոնտաժեն վերականգնելու նպատակով

PanARMENIAN.Net - Վերջին օրերին որոշ ԶԼՄ-ներում և սոցցանցերում արծարծվող «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքին վերաբերող տարաբնույթ քննարկումների առնչությամբ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը պարզաբանել է, որ մայրաքաղաքի գլխավոր հատակագծի հիմնական միջոցառումների իրականացման նպատակով, ըստ Կենտրոն վարչական շրջանի համար մշակված գոտիավորման նախագծի, նախատեսվում է Տերյան փողոցը և դրա շարունակությունը՝ Զաքիյան փողոցը, միացնել միմյանց։ Նշված տրանսպորտային հանգույցի լուծումը կարևորագույն խնդիր է մայրաքաղաքի Փոքր կենտրոնի ճանապարհային ցանցի կարգավորման համար։

Մայիսի 9-ին սոցցանցերում սկսեցին տեղեկություններ շրջանառվել, թե ոչ աշխատանքային այդ օրվա ընթացքում Աֆրիկյանների շենքի հարակից 3-4 ծառը հատվել է, պատմական շենքն էլ «չափառապատում են, որպեսզի սկսեն քանդման աշխատանքները»։ Ակտիվիստները միմյանց կոչ էին անում անցնել շենքի մոտով և լուսանկարել, թե ինչ է կատարվում դրա հետ։ Հուշարձանի պահպանման համար մայիսի 12-ին ստորագրահավաք էր սկսվել՝ կոչով և պահանջով պահպանել այն: Ակտիվիստների համոզմամբ, այս կերպ քաղաքային իշխանությունները հող են նախապատարստում շենքի քանդման համար:

Տերյան 11 հասցեում տեղակայված «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը մոտ 4 մետրով գտնվում է փողոցի երթևեկելի մասում՝ դրանով իսկ խախտելով կառուցապատման գիծը։ՀՀ կառավարության դեռևս 07.10.2004թ. հ.1616-Ն որոշմամբ նշված հուշարձան շենքն ընգրկվել է Երևանի տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում, տեղեկացնում են քաղաքապետարանից։

Վերը նշված քաղաքաշինական խնդիրների լուծման նպատակով որոշվել է հուշարձան-շենքը տեղափոխել Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվող «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս, ըստ որի շինության ապամոնտաժման և տվյալ թաղամասում այն վերականգնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից համաձայնեցվել է նախագիծ և տրվել համապատասխան թույլտվություն։

Շենքի ճարտարապետը Վասիլի Միրզոյանն է․ կառուցման տարեթիվը հստակ հայտնի չէ՝ 1890-ականների վերջ - 1900-ականներ։

Աֆրիկյանների հարուստ տոհմը մեծ ռեսուրսներ է ներդրել շենքը կառուցելու համար: Ժամանակին ակումբը Երևանումմիակ նախշազարդ շենքն էր, ֆասադի կառուցման վրա քանդակագործներ են աշխատել:

Ի սկզբանե Առաքել Աֆրիկյանը մտադրվել է Եկամտաբեր տուն (Доходный дом) կառուցել, որից եկամուտ կստանար, բայց հետագայում շենքը վերածվել է ակումբի: Այսինքն, ինչպես նախատեսվում էր, բնակարանները վարձով չեն տրվել ու շենքը դարձվել է ակումբային բիզնես:

Ակումբային շենքում ուրբաթ, շաբաթ օրերին հին երևանցիները հավաքվել, շփվել, տարբեր հարցեր են քննարկել: 1922-ի հոկտեմբերի 18-ին (մոտ մեկ ամսվա ընթացքում) Աֆրիկյանների ակումբն ազգայնացվել ու դարձվել է Արտակարգ իրավիճակների կոմիտեի շենք (ЧК):

Ըստ պատմությունների, նկուղային հարկում բանտ է եղել. ի դեպ, նախոր տարի գտնվել է բանտային խցերից մեկի դուռը, ինչն էլ հաստատում է խոսակցությունները: Նաև խոսակցություններ կան, որ հենց այդ խցերում մեծ քանակությամբ մարդիկ են գնդակահարվել (հանցագործներ, բուրժուազյիայի ներկայացուցիչներ):

Ըստ շենքի նախկին բնակիչների, երբ Արտակարգ իրավիճակների կոմիտեին նոր շենք են տվել, ակումբի բնակարանները հատկացվել են կոմիտեի աշխատակիցներին, այդպիսով Աֆրիկյանների ակումբը դարձել է բնակելի շենք: Խորհրդային տարիներին այն վթարային է ճանաչվել:

2006-ին հուշարձանի տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվել։ Այժմ ակումբի շենքը Երևանի պատմության և անշարժ հուշարձանների պետական ցուցակում է ու վերակառուցման նպատակով ապամոնտաժվելու է։ Քարերը վաղուց համարակալվել էին, բայց տևական ժամանակ ապամոնտաժման աշխատանքներ չէին իրականացվում, մինչդեռ շենքն ինքն իրեն քանդվում էր:

2000-ականներից ի վեր Երևանում ապամոնտաժված նախախորհրդային շրջանի մոտ 30 շենքի վերականգնումը փակուղում հայտնված հարց է։ Քաղաքապետարանը ցանկանում է ավելի քան 15 քանդված շենք վերականգնել Գլխավոր պողոտայում, կա նախագիծ՝ «Հին Երևան», բայց դեռևս չեն գտնվում ներդրողներ այն իրականացնելու համար։ «Հին Երևան» պատմաճարտարապետականթաղամասընախատեսված է իրականացնել Գլխավոր պողոտայի տարածքում` մոտ 2․2հա մակերեսով Աբովյան, Փ. Բուզանդ, Ե. Կողբացի և Արամի փողոցներով սահմանափակվող թաղամասում: Սա քաղաքի միակ հատվածն է, որտեղ պահպանվել է պատմական կառուցապատումը: Կիրառական տեսակետից` տարածքը Երևանի կենտրոնական թաղամասում է` հետիոտնային շարժման բանուկ հատվածում: Այն վերակառուցելու նպատակը պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ արգելանոցային գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---