Հայաստանի նախագահը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Մարկ Պերին դը Բրիշամբոյի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռոբերտ Քոչարյանը ողջունել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի այցը Հայաստան` ՀՀ տարածքում դեռեւս խորհրդային ժամանակներից մնացած հրթիռային վառելիքի ոչնչացման «Մելանժ» ծրագրի բացման առիթով: Ռոբերտ Քոչարյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ հետ համագործակցության արդյունավետությունը` ծավալի, մակարդակի եւ հեռանկարների առումով: Զրուցակիցները հանգամանորեն քննարկել են ԵԱՀԿ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն ու ԵԱՀԿ կառույցի բարեփոխումների ընթացքը: Հյուրի խնդրանքով Ռ.Քոչարյանը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ խնդրի կարգավորումը տեղի է ունենում ԵԱՀԿ շրջանակում եւ ընտրված է բավականին արդյունավետ ձեւաչափ: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---