67-րդ Կաննի հաղթողները հայտնի են․ Ոսկե արմավենու ճյուղը ստացավ թուրք ռեժիսորը

67-րդ Կաննի հաղթողները հայտնի են․ Ոսկե արմավենու ճյուղը ստացավ թուրք ռեժիսորը

PanARMENIAN.Net - Կաննի 67-րդ փառատոնի ժյուրին ի դեմս ռեժիսոր Ջեյն Քեմփիոնի մայիսի 24-ի երեկոյան հանձնել է կինոփառատոնի հիմնական մրցույթի պարգևները։ Գլխավոր մրցանակը՝ Ոսկե արմավենու ճյուղը ստացել է թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյկանի «Ձմեռվա քունը» (Winter Sleep) ֆիլմը։ Ինչպես ավելի վաղ պատմել էինք, անցյալում ռեժիսորն արդեն մի քանի այլ մրցանակներ է ստացել կինոփառատոնում իր Once Upon a Time in Anatolia ու Climates ֆիլմերի համար։ Ավելի քան 3 ժամ տևող «Ձմեռվա քունը» նրա ամենաերկար ֆիլմն է։ Դրա ֆիլմի հիմքում շեքսպիրյան պատմություն է հարուստ ձեռներեցի մասին, ով մտորում է իր ապրելակերպի շուրջ։ Այստեղ Զեյլանն ապացուցում է, որ վիզուալ իրականություն կառուցելու ու հերոսների կերպարները մանրամասնելու ամենալավ վարպետը հենց ինքն է։

Մայիսի 14-ին մեկնարկած կինոփառատոնում Ոսկե արմավենու ճյուղի համար պայքարում էր 18 ֆիլմ՝ Ատոմ Էգոյանի «Գերին», Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆանը», Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմեռվա քունը», Բերտրան Բոնելոյի «Սեն Լորանը», Օլիվյե Ասսայասի «Զիլս Մարիայի ամպերը», Դևիդ Քրոնենբերգի «Աստղային քարտեզը», Ժան Պիեր և Լյուկ Դարդենների «Երկու օր, մեկ գիշերը», Քսավիե Դոլանի «Մայրիկը», Ժան Լյուկ Գոդարի «Ցտեսություն, բառեր», Միշել Խազանավիչուսի «Որոնումը», Թոմի Լի Ջոնսի «Տեղացին», Նաոմի Կավասեի «Still the Water»-ը, Քեն Լոուչի «Ջիմիի դահլիճը», Մայքլ Լիի «Ուիլյամ Թըրները», Դամիան Շիֆրոնի «Վայրի պատմությունները», Բենեթ Միլլերի «Աղվեսներ որսացողը», Ալիչե Ռորվախերի «Հրաշքները» և Աբդերահման Սիսակոյի «Թռչունների ցավը»:

Փառատոնի գրան պրիին արժանացել է Ալիչե Ռորվախերի «Հրաշքները» (Le Meraviglie) ֆիլմը։ Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մուրը Դևիդ Քրոնենբերգի «Աստղային քարտեզը» (Maps to the Stars) ֆիլմում գլխավոր դերի համար, իսկ դերասան՝ Տիմոտի Սփոլլը, Մայքլ Լիի «Միսթեր Տյորներ»-ում (Mr Turner)։ Լավագույն ռեժիսորի կոչումը ստանձնել է Բենեթ Միլլերը՝ «Աղվեսներ որսացողի» (Foxcatcher), իսկ սցենարիստի՝ Անդրեյ Զվյագինցևն ու համահեղինակ Օլեգ Նեգինը «Լևիաֆանի» (Leviafan) համար։ Ժյուրիի մրցանակը կիսել են Քսավյե Դոլանի «Մայրիկը» (Mommy) ու Ժան Լյուկ Գոդարի «Ցտեսություն, լեզու»-ն (Goodbye Language)։

Կաննի միջազգային կինոփառատոնի հիմնադիրն է Ֆրանսիայի կրթության ու մշակույթի նախարար Ժան Զեյը, որը երազում էր, որ Ֆրանսիան դառնա համաշխարհային մասշտաբի մշակութային իրադարձության անցկացման վայր և կարողանա մրցել Վենետիկի կինոփառատոնի հետ: Լուի Լումյերի նախագահությամբ Կաննի առաջին կինոփառատոնը նախատեսված էր անցկացնել 1939-ին, բայց հանդիսավոր բացումը տեղի ունեցավ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1945-ին:

Իսկ հիմա առաջարկում ենք ծանոթանալ 67-րդ կինոփառատոնի կարմիր գորգի լավագույն լուսանկարներին, որոնք առանձնացրել ենք։

Լեա Սեյդու, Գասպար Ուլյել, © Alberto Pizzoli / AFP

Շերիլ Քոուլ, © Loic Venance / AFP

Ռայան Գոսլինգ, © Loic Venance / AFP

Նաոմի Ուոթս, © Vincent Desailly

Թոմի Լի Ջոնս, © Alberto Pizzoli / AFP

Ռոզարիո Դոուսոն, © Vincent Desailly

Բլեյք Լայվլի, © Vincent Desailly

Քեյթ Բլանշեթ, © Vincent Desailly

Եվա Լոնգորիա, © Alberto Pizzoli / AFP

Ժյուրիի անդամները, © Alberto Pizzoli / AFP

Ֆրիդա Պինտո, © Vincent Desailly

Ջեսիկա Չեսթեյն, © Alberto Pizzoli / AFP

Ջուլիանա Մուր, © Loic Venance / AFP

Միա Վասիկովսկա, Ռոբերթ Փեթինսոն, © Valéry Hache / AFP

Մոնիկա Բելուչի, © Alberto Pizzoli / AFP

Քեվին Դյուրանդ, © Vincent Desailly

Էլիս Տագլիոնի, © Vincent Desailly

Նիկոլ Քիդման, © Vincent Desailly

Ռայեն Ռեյնոլդս, Ռոզարիո Դոուսոն, © Vincent Desailly

Ամենամյա կինոստուգատեսն անցնում էր սեպտեմբերին, իսկ 1952-ից՝ մայիսին: 60-ականներին պաշտոնական մրցութային ծրագրից բացի երկու անկախ բաժին է բացվում՝ Կինոքննադատների միջազգային շաբաթ և Ռեժիսորների երկու շաբաթը: Մինչև 1972-ը հավակնորդ ֆիլմերի ընտրությունը կատարում էին արտադրող երկրները, իսկ այդ տարվանից կինոփառատոնն անկախություն է ստանում և մրցութային ծրագրի մասնակիցներին ինքնուրույն ընտրելու իրավունք:

1978-ին կինոփառատոնի գործադիր տնօրեն է նշանակվում Ժիլ Ժակոբը, որը բացում է «Հատուկ հայացք» ծրագիրն ու լավագույն դեբյուտային ֆիլմի համար սահմանում «Ոսկե կինոխցիկ» մրցանակը: 1998-ին Ժակոբը բացում է նաև «Սինեֆոնդասիոն» ծրագիրը կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրության համար, որը զարգանում է 2000-ին La Résidence նախագծի շնորհիվ․ վերջինս կոչված էր բարենպաստ պայմաններ ստեղծել երիտասարդ ռեժիսորների համար:

2004-ից Կաննի կինոփառատոնում թեմատիկ հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվում կինոարվեստի «ոսկե ֆոնդից»: Այնուհետև բացվում է «Դասական Կանն» ծրագիրը, որի շրջանակում ցուցադրվում են վերականգնված հին ֆիլմեր, տարբեր երկրների կինեմատոգրաֆին նվիրված հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվում, ցուցադրվում կինոյի մասին փաստագրական ֆիլմեր:

Photo: AFP
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---