Վրաստանից ժամանած ուսանողները` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակում![]() 31 մայիսի 2014 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կառավարման մոդելը հաջողված օրինակ է դարձել կառավարման մոտեցումները, նրբություններն ու հմտությունները բացահայտող ուսանողության համար: Առաջնորդության դպրոցի ռեգիոնալ զարգացման ծրագրերի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ է այցելել Վրաստանից ժամանած ուսանողների խումբը: Ապագա մասնագետները տեսական գիտելիքը գործնականով հարստացնելու հարցում արդյունավետ են համարել կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվող և ոլորտում առաջատարի դիրքերը պահպանող` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման փորձը, հայտնում են ընկերության լրատվական ծառայությունից: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կառավարման գործիքների ընտրության հարցում կարևոր է համարում աշխատակիցների մասնագիտական հնարավորությունների բացահայտումը և ղեկավարի` նրանց դերը գնահատելու կարողությունը: Ապագա մասնագետների հետ հանդիպման ընթացքում ներկայացվել է կառավարման համակարգված մոտեցման առավելությունը: «Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ապահովել աշխատանքային առողջ միջավայր, ունենալ աշխատակցի, սպառողի և առհասարակ` հասարակության հանդեպ պատասխանատվություն, արդյունքի հասնելու հետևողականություն և առաջնորդվել առողջ մրցակցությամբ: Կարևոր է նաև տեխնոլոգիական նորարություններին հետևելու շարունակական գործընթացը: Այս ամենն իրականացնելու համր անհրաժեշտ է կամք, հավատ և ձգտում: Վստահ եղեք, որ այս չափանիշերով առաջնորդվելու դեպքում հաջողելու եք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |