Վրաստանից ժամանած ուսանողները` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակում

Վրաստանից ժամանած ուսանողները` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակում

PanARMENIAN.Net - Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կառավարման մոդելը հաջողված օրինակ է դարձել կառավարման մոտեցումները, նրբություններն ու հմտությունները բացահայտող ուսանողության համար: Առաջնորդության դպրոցի ռեգիոնալ զարգացման ծրագրերի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ է այցելել Վրաստանից ժամանած ուսանողների խումբը: Ապագա մասնագետները տեսական գիտելիքը գործնականով հարստացնելու հարցում արդյունավետ են համարել կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվող և ոլորտում առաջատարի դիրքերը պահպանող` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման փորձը, հայտնում են ընկերության լրատվական ծառայությունից:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կառավարման գործիքների ընտրության հարցում կարևոր է համարում աշխատակիցների մասնագիտական հնարավորությունների բացահայտումը և ղեկավարի` նրանց դերը գնահատելու կարողությունը: Ապագա մասնագետների հետ հանդիպման ընթացքում ներկայացվել է կառավարման համակարգված մոտեցման առավելությունը:

«Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ապահովել աշխատանքային առողջ միջավայր, ունենալ աշխատակցի, սպառողի և առհասարակ` հասարակության հանդեպ պատասխանատվություն, արդյունքի հասնելու հետևողականություն և առաջնորդվել առողջ մրցակցությամբ: Կարևոր է նաև տեխնոլոգիական նորարություններին հետևելու շարունակական գործընթացը: Այս ամենն իրականացնելու համր անհրաժեշտ է կամք, հավատ և ձգտում: Վստահ եղեք, որ այս չափանիշերով առաջնորդվելու դեպքում հաջողելու եք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---