Ֆրանսիական ոստիկանությունը հետապնդում է ջիհադականներին

Ֆրանսիական ոստիկանությունը հետապնդում է ջիհադականներին

PanARMENIAN.Net - Ֆրանսիական ոստիկանությունը հայտարարել է Փարիզում չորս անձանց ձերբակալության մասին երկրի հարավում՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմին մասնակցելու նպատակով իսլամականների հավաքագրման մեղադրանքով: Ձերբակալությունները կատարվեցին, երբ հայտնի դարձավ Մարսելում Ֆրանսիայի քաղաքացի Մեհդի Նեմուշի ձերբակալության մասին, որին կասկածում են երեք մարդու սպանության մեջ Բրյուսելի Հրեական թանգարանում: Նեմուշը ձերբակալվեց Մարսելի երկաթուղային կայարանում անցած ուրբաթ օրը: Քննիչները հայտարարում են, որ նա արդեն խոստովանել է մեղքը Բրյուսելում հարձակման համար, ինչպես նաև, որ մեկ տարի պատերազմել է Սիրիայում իսլամիստների կողմից, հայտնում է ВВС-ին:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնյովը Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, որ Ֆրանսիայում կան մարդիկ, որոնք հավաքագրում են ջիհադականներին: «Մենք փորձում ենք այժմ նրանց ձերբակալել: Մենք ամենուր ենք արձագանքում: Ահաբեկիչների դեմ պայքարում դադար չի լինելու»,-ասել է նախարարը:

Նեմուշի բոլոր երեք զոհերը հրազենով վիրավորվել են դեմքից ու կոկորդից: Սպնավել են տարեց ամուսիններ Իսրայելից և մի կին Ֆրանսիայից, որը կամավոր սկզբունքով աշխատում էր թանգարանում: Եվս մեկ մարդ՝ Բելգիայի քաղաքացի, ծանր վիրավորվել է:

Նեմուշին ձերբակալել են Մարսելից Ամստերդամ երթևեկող ավտոբուսի հերթական զննության ժամանակ: Թմրանյութեր որոնող ոստիկանները նրա ճամպրուկում Կալաշնիկովի ինքնաձիգ են հայտանբերել ու ատրճանակ: Ըստ ոստիկանության, Նեմուշի մոտ կապեր են առաջացել ծայրահեղական իսլամիստների հետ, երբ նա 5 տարով ազատազրկված էր կողոպուտի համար: Նա ազատ է արձակվել 2012 թվականին:

Փարիզի դատախազը պատմել է լրագրողներին, որ զենքի հետ Նեմուշի ուղեբեռում նաև պաստառ է հայտնաբերվել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» գրությամբ: Նա նաև տեսախցիկ ուներ, որտեղ առկա 40-րոպեանոց տեսանյութում ցուցադրվում է առգրավված զենքը: Կադրից այն կողմ հնչող ձայնը խոստովանում է սպանությունները Հրեական թանգարանում՝ ափսոսանք հայտնելով, որ հարձակումը չի տեսագրվել:

Ռոժե Կուկիրմանը, որը Ֆրանսիայի Հրեական ասոցիացիայի ղեկավարն է, ռադիոյով ելույթ ունենալով կոչ է արել ֆրանսիական իշխանություններին ավելի մեծ ռեսուրսներ հատկացնել երկրի հետախուզությանը, որպեսզի հնարավոր լինի հսկել Սիրիայից Ֆրանսիա վերադարձող իսլամիստներին:

Ըստ նրա, վերադառնալով, վերջիններս կարող են դանդաղ գործողության 700 ռումբ դառնալ Ֆրանսիայում: Բելգիան դիմել է Ֆրանսիային՝ խնդրելով արտահանձնել Նեմուշին: Ֆրանսիական ոստիկանությունը պետք է երկարացնի ձերբակալության ժամկետը մինչև հինգշաբթի:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

Մեծ Բրիտանիայում ահաբեկչության դեմ պայքարի ազգային համակարգող Հելեն Բոլը հայտնել է, որ շուրջ 700 գրոհայիններ, Բրիտանիայի քաղաքացիներ, մարտնչում են Սիրիայում զինյալ ահաբեկիչների կողմից: Գրոհայինների հիմնական կորիզը կազմում են վարձկանները Եգիտոսից, Իրաքից, Լիբիայից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Սիրիայում նաև մոտ 200-300 ադրբեջանցիներ են կռվում ապստամբների կողմից: Քիչ չեն նաև եվրոպական անձնագրերով իսլամիստները: Այդ մասին են վկայում Բրիտանական Ծայրհեղականացման ուսումնասիրման միջազգային կենտրոնի եզրահանգումները:

Ըստ ՌԴ ԱԴԾ առաջին փոխտնօրեն Սերգեյ Սմիռնովի, Սիրիայում մոտ 300-400 վարձկան կա Ռուսաստանից, կան նաև Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 160 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---