Ռուսաստանը ժամանակավորապես կասեցրել է մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքին

Ռուսաստանը ժամանակավորապես կասեցրել է մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքին

PanARMENIAN.Net - Մոսկվան պաշտոնապես իրազեկել է ԵԽԽՎ-ին գործակցությունը ժամանակավորապես դադարեցնելու և վեհաժողովի ամառային նստաշրջանին չմասնակցելու մասին, հայտնել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:

«Ռուսական պատվիրակությունը չի մասնակցի ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանին: Մենք ժամանակավորապես դադարեցնում ենք համագործակցությունը Վեհաժողովի հետ, քանի դեռ մեր պատվիրակության դեմ պատժամիջոցներ են գործում: Այդ մասին մայիսի 26-ին իրազեկվել է ԵԽԽՎ Նախագահական կոմիտեի անդամ, «եվրոձախերի» խմբի ղեկավար Թինի Քոկսը, երբ այցելել էր Մոսկվա և հանդիպել Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հետ»,-ասել է Պուշկովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում: Նա հիշեցրել է, որ Նառիշկինը նաև նամակ է հղել ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Ուղերձում հիմնավորվում է Կրեմլի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի հարցում, քննադատության է ենթարկվում ԵԽԽՎ որոշումը ՌԴ պատվիրակությանը մի շարք լիազորություններից զրկելու մասին և ասվում է, որ մենք չենք հրաժարվում երկխոսությունից, բայց մերժում ենք պատժամիջոցների լեզուն, քանի որ դա անհնար է դարձնում գործակցությունը: Պետդումայի նախագահը պատրաստակամություն է հայտնել այցելել Ստրասբուրգ և ելույթ ունենալ այնտեղ, սակայն միայն ՌԴ պատվիրակությունների լիազորությունների վերականգնումից հետո»,-ասել է Պուշկովը: Ապրիլին ԵԽԽՎ-ն հակառուսական բանաձև ընդունեց ՌԴ-ին Ղրիմի բռնակցման կապակցությամբ և զրկեց ՌԴ խորհրդարանականներին քվեարկելու, մի շարք ղեկավար մարմինների աշխատանքին մասնացելու իրավունքից մինչև 2014 թ. ավարտը: Պետդուման իր հերթին հանդես եկավ հայտարարությամբ, որ քանի դեռ գործում են պատժամիջոցները, երկխոսությունն անհնար է:

ԵԽԽՎ-ին անդամակցեկլու ընթացքում ՌԴ-ին երկու անգամ եմ զրկել ձայնի իրավունքից: Առաջին անգամ 2000 թ. Չեչնիայում հակաահաբեկչական գործողության ժամանակ, և երկրորդ անգամ՝ 2014 թ.՝ երբ Ղրիմը միացավ ՌԴ-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---