Ադրբեջանցի զինվորներն ակտիվորեն վնասում են միմյանց՝ արդեն երրորդ արտակարգ դեպքն է 24 ժամում

Ադրբեջանցի զինվորներն ակտիվորեն վնասում են միմյանց՝ արդեն երրորդ արտակարգ դեպքն է 24 ժամում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակում տեղի է ունեցել հերթական զինված միջադեպը: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, դեպքը գրանցվել է շփման գծում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ «N» զորամասում: Զորամասի զինվոր Նաիդ Նամիգ օղլու Միրզոևը, «խախտելով զենքից օգտվելու անվտանգության կանոնները», կրակել է ծառայակցի՝ 19-ամյա Զոհրաբ Իլյաս օղլու Մամեդովի վրա: Վիրավոր զինվորին տեղափոխել են հիվանդանոց:

Սա արդեն երրորդ արյունալի միջադեպն է ադրբեջանական բանակում վերջին 24 ժամում: Հունիսի 2-ին ժամկետային զինծառայող Տուրալ Ալովսեթ օղլու Բայրամովը առաջացած վեճի արդյունքում դանակահարել է ծառայակցին՝ ժամկետային զինծառայող Մահիր Յաղուբ օղլու Ռուստամովին: Վիրավոր զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ: Բժիշկները նրա վիճակը գնահատում են որպես բավարար, հայտնում է Bakililar.az կայքը:

Նույն օրը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հատվածում հրազենից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինվոր Զաուր Հասանլին, 1995 թ. ծնված, զորակոչված ժամկետային զինծառայության Տերտերի շրջանից, հայտնում է Vesti.az-ը: Այս մահվան համար մեղքը ադրբեջանական կողմը շտապել է բարդել Հայաստանի ԶՈւ վրա:

Տարեսկզբինց պաշտոնական Բաքուն ճանաչել է իր 35 զինվորականների մահը, որից 23-ը՝ ոչ մարտական պայմաններում: Նրանցից 9 ինքնասպան են եղել, 4 մահացել են հիվանդություններից, 5-ը՝ ՃՏՊ-ներից, ևս առնվազն 4-ը՝ սպանվել են ծառայակիցների կողմից: Եվս 63 ազերի զինծառայող վիրավորվել է, այդ թվում 15-ը տուժել են ոչ կանոնադրական հարաբերություններից, 5-ը՝ ինքնասպանությունների արդյունքում, 10-ը՝ շփման գծում փոխհրաձգության, 8-ը՝ ականների պայթյունից, 21-իը՝ ՃՏՊ-ներից, 2-ը՝ զորավարժությունների ժամանակ, մեկը՝ թունավորվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---