Քրդերն ազատագրել են Քիրքուկը ջիհադականներից

Քրդերն ազատագրել են Քիրքուկը ջիհադականներից

PanARMENIAN.Net - Քրդական զինված «պեշմերգա» կազմավորումներն իրենց հսկողության տակ են առել Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուկ քաղաքը: Իրաքյան բանակի զորքերը հեռացել են քաղաքից: «Ամբողջ Քիրքուկը գտնվում է «պեշմերգաների» իշխանության տակ: Քիրքուկում այլևս չեն մնացել իրաքյան բանակի զինծառայողներ»,-ասել է քրդերի ներկայացուցիչ Ջաբբար Յավարը, հայտնում է Reuters գործակալությունը:

Քիրկուկը Իրաքի հյուսիսում գտնվող նավթային արդյունաբերության կենտրոն է: Հանքավայրը բացվել է 1927 թվականին և շահագործվում է 1934 թվականից, այն աշխարհում խոշորագույններից է: Իրաքը չորրորդ տեղում է աշխարհում նավթի պաշարներով:

Բաղդադի կառավարությունը հայտարարել է, որ պայքարելու է իսլամիստների դեմ քրդերի հետ: Միևնույն ժամանակ բանակային հրամանատարության ներկայացուցիչները հայտարարել են, որ բանակի հսկողության տակ է գտնվում Տիկրիտը, որը նախկինում գրավել էին «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորման գրոհայինները: Իրաքն աստիճանաբար տրոհվում է երեք մասի՝ սունիական, շիական ու քրդական:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ավելի վաղ դիմել էր կոչով միջազգային հանրությանը՝ հորդորելով համերաշխություն դրսևորել Իրաքի իշխանությունների հետ, որն, ըստ նրա, ստիպված է դիմակայել երկրի անվտանգության սպառնալիքին:

Նախագահ Օբաման հայտարարեց, որ ԱՄՆ վարչակազմն Իրաքի իշխանություններին զինյալ իսլամիստների դեմ պայքարում օգնության տարբերակներ է որոնում, այդ թվում ռազմական միջամտության:

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ ասվում է Իրաքի ու Թուրքիայի կառավարությունների հետ տեղի ունեցած խորհրդակցությունների մասին, այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած օգնություն առաջարկել նրանց: Իրանը, որն Իրաքի կառավարության մերձավոր դաշնակիցն էր, որտեղ գերակշռում են շիաները, կոչ է արել օգնել Բաղդադին ջիհադականների դեմ պայքարում, որոնք փորձում են պաշտոնանկ անել նախագահ Ասադին Սիրիայում:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

Photo: Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---