Ճգնաժամն Իրաքում նպաստել է նավթի սակագների բարձրացմանը

Ճգնաժամն Իրաքում նպաստել է նավթի սակագների բարձրացմանը

PanARMENIAN.Net - Ապստամբների պատերազմի սպառնալիքն Իրաքում, որը OPEC-ում նավթի երկրորդ խոշորագույն արտադրողն է, վերջին շաբաթում նպաստեց ավելի քան 4 տոկոսով նավթի համաշխարհային գների բարձրացմանը: Brent տեսակի նավթի գինը հունիսի 9-ից աճել է 4,4 տոկոսով (գրեթե 5 դոլար), երբ սունի գրոհայինները գրավեցին Իրաքի երկրորդ Մոսուլ քաղաքը և երկրի կառավարությունը արտակարգ իրավճակ հայտարարելու հարցը քննարկեց:

Եթե հակամարտությունն իրոք հասնի երկրի հարավում գտնվող հանքավայրերին ու Բասրա առանցքային նավահանգստին, դա զգալի ազդեցություն կունենա նավթի գների վրա՝ հաշվի առնելով OPEC մյուս երկրներից նավթի առաքման խափանումները, գտնում են Goldman Sachs-ի վերլուծաբանները: Նյու Յորքի Again Capital հեջ-հիմնադրամի գործընկեր Ջոն Քիլդաֆը, որը մասնագիտանում է էներգետիկայի գծով, ավելի հստակ է արտահայտվել. «Իրաքյան մատակարարումների խափանումը հղի է գլոբալ էներգետիկ ճգնաժամով և սա չափազանցություն չէ»:

Իրաքն OPEC-ում նավթի երկրորդ խոշորագույն արդյունահանողն է Սաուդյան Արաբիայից հետո: Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալների, 2014-ի մայիսին Իրաքն արտադրել է մոտ 3,4 մլն բարել նավթ օրական, ինչը կազմում է OPEC-ում ընդհանուր արդյունահանման 11 տոկոսը: Նավթի ատրահանումն Իրաքից մայիսին կազմել է 2,58 մլն բար/օր, փետրվարին արտահանումը ռեկորդային ցուցանիշի հասավ՝ 2,8 մլն բարել/օր: Օրական մոտ 2 մլն բարել իրաքյան նավթ է արտահանվում Եվրոպայի ու Ասիայի շուկաներ, այդ թվում գրեթե 1,5 մլն բարել, արտահանման մոտ կեսը, բաժին է ընկնում Չինաստանին:

Մինչ իրավիճակի սրումն Իրաքը մտադիր էր ավելացնել արդյունահանումը գրեթե մինչև 4 մլն բարել/օր մինչև տարեվերջ, ներառյալ նաև ինքնավար Իրաքյան Քրդստանը: Արտահանումը 2014-ին միջինը մինչև հունիսի 9-ը կազմել է 3 մլն բարել/օր: OPEC-ը տեսականորեն կարող է հատուցել իրաքյան արդյունահանման բաժինը, բայց դա հեշտ չի լինի. ըստ Nordea Bank-ի գնահատականի, կարտելի արդյունահանումն ազատ հզորությունների հաշվին ավելացնելու հնարավորությունը սահմանափակ է՝ 3,4 մլն բար/օր, դա քիչ է: Եվ դա նավթի շուկան ծայրահեղ զգայուն է դարձնում առաքումների հետ կապված խնդիրների դեպքում:

Ըստ Societe Generale նավթի ոլորտի վերլուծաբան Մայքլ Ուիթթերնի, եթե հակամարտությունն Իրաքում առաքումների խափանումների պատճառ դառնա, Brent-ի գինը կարող է հասնել 120-150 դոլարի մեկ բարելի դիմաց: Այդ դեպքում պակասուրդի մի մասը կհամալրի Սաուդյան Արաբիան, իսկ Միջազգային էներգետիկ գործակալությունը կարող է դիմել համակարգված առաքումների ռազմավարական ռեզերվին, գտնում է Ուիթթերնը:

Անցած շաբաթ, Brent տեսակի նավթի գինն առաքման հետ միասին հասավ 2013-ի սեպտեմբերից ի վեր առաջին դիրքի համար առավելագույն ցուցանիշի՝ 113, 41 դոլարի:

Morgan Stanley-ի վերլուծաբանները կոչ են անում չչափազանցնել իրաքյան ռիսկերը: Ապստամբների գործողությունները սահմանափակված են սունիների շրջաններով, որոնք պակաս կարևոր են նավթարդյունաբերության համար: Իրաքի հարավային մասը, որտեղ հուզումներ չկան, ապահովում է երկրի նավթի արդյունահանման 75 տոկոսը, իսկ հարավային տերմինալների միջոցով արտահանվում է իրաքյան նավթի 85 տոկոսը: Հարավում են գտնվում երկրի երեք խոշորագույն նավթի հանքերը, այդ թվում «Արևմտյան Կուրնա-2»-ը, որը խոշորագույններից է աշխարհում, գրում է ՌԲԿdaily-ն: Իրավիճակն Իրաքում կտրուկ վատթարացավ վերջին շրջանում, երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավեցին խոշոր Մոսուլ և Տիկրիտ քաղաքները և հայտարարեցին Բաղդադը գրոհելու մտադրության մասին: Իրաքի զինծառայողները հեռացել են այդ շրջաններից ծայրահեղականների ճնշման տակ, շատերը գերի են վերցվել ու սպանվել գրոհայինների կողմից:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---