Foreign Policy. Լևանտն անհետանում է

Foreign Policy. Լևանտն անհետանում է

PanARMENIAN.Net - «Վերջին մի քանի տարում, երբ Սիրիան տրոհվեց թշնամող իշխանությունների, իսկ Իրաքը դժվարությամբ է վերականգնվում աղետալի քաղաքացիական պատերազմից հետո, ամերիկացի մեկնաբանները թվարկում են Սայքս-Պիկոյի համաձայնագրի թերությունները, որի հիման վրա հաստատվել է Մերձավոր Արևելքի պետությունների համակարգը: Ըստ այդ համաձայնագրի, 1916 թվականին արաբական աշխարհում Օսմանյան կայսրության տարածքները բաժանվեցին բրիտանական և ֆրանսիական «ազդեցության գոտիների», ինչը հիմք հանդիսացավ տարածաշրջանի այժմ գոյություն ունեցող սահմանների ստեղծման համար»,-գրում է Foreign Policy-ին:

Գրավելով Մոսուլը, «Իրաքի ու Լևանտի իսլամական պետությունը» (ISIS), ըստ The Guardian-ի, հռչակեց «Սայքս-Պիկոյի համաձայնության ավարտի սկիզբը»: Սակայն «Իրաքի ու Լևանտի իսլամական պետության» վերջին հաջողությունները հիմնված են նաև պարադոքսների վրա, որոնք հատուկ են ոչ միայն այդ կազմակերպության հռետորաբանությանը, այլ նաև մեր սեփական պատկերացումներին Մերձավոր Արևելքի մասին:

«Թեկուզ հենց «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» անվանումը: Հետաքրքրական է, որ կազմակերպության ղեկավարությունը չկարողացավ առաջարկել միասնական աշխարհագրական եզրույթ այն շրջանի համար, որին այժմ տիրում է կազմակերպությունը,-ասվում է հոդվածում: «Աշ Շամ», որը երբեմն թարգամանում են որպես «Սիրիա», թեև, հավանաբար, «Մեծ Սիրիա» կամ «Լևանտ» անվանումներն ավելի լավ պատկերացում են տալիս աշխարհագրության մասին,-վերջին անգամ դա եղել է Օսմանյան կայսրության կազմում գավառի անվանումը Դամասկոս կենտրոնով: Իրաքը, հակառակը, եղել է աշխարհագրական տերմին, որին արժանին մատուցվեց միայն 1920-ականների բրիտանացիների ժամանումից հետո»,-ասվում է հոդվածում:

«Իրաքի ու Լևանտի իսլամական պետությունը» պնդում է, որ երկու տարածաշրջան է միավորում, որոնք նույնիսկ մանդատների եվրոպական համակարգի առաջին հակառակորդները որպես տարբեր էին դիտարկում: Երբ Ֆեյսալը՝ Արաբական ապստամբության առաջնորդն ու հետագայում Իրաքի թագավորը, 1920 թվականին հռչակեց Արաբական թագավորությունը Դամասկոս մայրաքաղաքով, որը երկար չգոյատևեց, նա պատկերացնում էր իրեն Հարավային Թուրքիայի Տավրոսի լեռներից մինչև Իրաքում Սինայի թերակղզի ընկած տարածքը, բայց ոչ ավելի դեպի արևելք: Տարածաշրջանային անջատողականությունը հաղթահարելու «Իրաքի ու Լևանտի իսլամական պետության» շանսերը ավելին չեն, քան նրա նախորդ ռեժիմների դեպքում:

Այն տարածքի համար, որը մինչև վերջին շաբաթը վերահսկում էր «Իրաքի ու Լևանտի իսլամական պետությունը», ամենազարմանալի պատմական նախատիպերից կարող է լինել շատ ավելի վաղեմի բաժանումը Մերձավոր Արևելքի նստակյաց ու քոչվոր տարածաշրջանների, կարծում է Foreign Policy-ին:

Առաջաին համաշխարհային պատերազմի բավականին հետաքրքրական օսմանյան քարտեզի համաձայն արևմտյան հողագործական շրջանի, որն ընդգրկում էր Սիրիայի բոլոր հիմնական քաղաքները, բոլոր բնակիչները կոչվում են «սիրիացիներ», այն դեպքում, երբ արևելքում, անապատում ապրողները կոչված են «արաբներ»: Արդյունքում, Իրաքն ու Սիրիան բաժանող տարածքը ոչ մի հետաքրքրություն չէր ներկայացնում Սայքս-Պիկոյի համակարգի հեղինակների համար:

Մինչ օրս ISIS-ին հաջողվում էր առանց փոխելու գոյություն ունեցող պետությունների համակարգը, գործել պետությունների միջև եղած չկառավարվող տարածքներից՝ ինչպես և նախորդ շատ ընդվզող խմբավորումների: Հետագայում, դատելով ժամանակակից պետությունների սահմանազատման խնդիրների մասին, հոդվածի հեղինակը գրում է, որ սահմանների ձևավորումը «ազգային նույնականացման կամ պատմական նկրտումների հիման» վրա «բավականին անիմաստ է թվում»: Ճակատագրի հեգնանքով, այս պահի դրությամբ XIX դարին եվրոպացիների գծած հնացած սահամնները վերացնելու ամենահոջղ փորձը Եվրամիությունն է: Եվ այդ կոնսենսուսը հնարավոր դարձավ միայն այն ուշացած գիտակցման հիման վրա, որ ճշմարիտ սահմանների համար պատերազմների հարյուրամյակը ոչ մեկին ոչ մի լավ բան չտվեց:

Սայքս-Պիկոյի 1916 թվականի մայիսի 16-ի համաձայնագիրը գաղտնի համաձայանագիր է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և ավելի ուշ Իտալիայի կառավարությունների միջև, որով տարանջատվեցին շահերի ոլորտները Մերձավոր Արևելքում Առաջին համաշխարհայինից հետո:

1915 թ. նոյեմբերին համաձայնագիրը մշակեցին ֆրանսիացի դիվանագետ Ֆրանսուա Ժորժ-Պիկոն և անգլիացի Մարկ Սայքսը:

Ըստ համաձայնագրի, Մեծ Բրիտանիան ստացավ ժամանակակից Հորդանանի, Իրաքի և Հայֆա քաղաքի շրջակա տարածքները: Ֆրանսիան ստացավ Թուրքիայի հարավ-արևելյան մասը, հյուսիսային Իրաքը, Սիրիան և Լիբանանը: Մնացած տարածքը Միջերկրական ծովի ու Հորդանան գետի միջև պետք է լինի միջազգային հսկողության տակ: Տերություններից յուրաքանչյուրն իրավունք ուներ որոշելու պետական սահմաններն իր ազդեցության գոտում: Համաձայնագիրը ժխտում էր Թոմաս Էդվարդ Լուորենսի միջոցով արաբներին տված խոստումները Մեծ Սիրիայի տարածքում ազգային արաբական պետության ստեղծման մասին՝ ի պատասխան աջակցությանը բրիտանական զորքերին Օսմանյան կայսրության դեմ պայքարում:

Պատերազմից հետո Ֆրանսիան ստիպված եղավ հրաժարվելու իրեն խոստացված Մուսուլի վիլայեթից և Պաղեստինի կառավարմանը մասնակցելուց, ինչն ամրագրվել էր Սան Ռեմոյի խորհրդաժողովում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---