Ստրասբուրգում տեղի ունեցավ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ Լեռնայիին Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մանի, Յուրի Մերզլյակովի եւ Բեռնար Ֆասիեի ներկայությամբ: Հանդիպումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները բանակցությունները շարունակեցին համանախագահների հետ առանձին ձեւաչափով: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը միտված էր նախապատրաստելու մայիսի վերջին նախատեսվող Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների մակարդակով այցը տարածաշրջան: Հանդիպմանը քննարկվեցին բանակցային սեղանի վրա եղած կարգավորման սկզբունքներն ու մոտեցումները: Հայկական կողմը դրական է գնահատում հանդիպումը հակառակ նրան, որ դեռեւս կան չլուծված եւ չհամաձայնեցված հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---