Քամին հերթական անգամ պատառոտել է և պոկել Ադրբեջանի գլխավոր դրոշը

Քամին հերթական անգամ պատառոտել է և պոկել Ադրբեջանի գլխավոր դրոշը

PanARMENIAN.Net - Հունիսի լույս 22-ի գիշերը բարձրացած փոթորիկը, որը չդադարեց ամբողջ օրը, պատառոտել է Ադրբեջանի գլխավոր դրոշը Բաքվի դրոշի հրապարակում:

Ինչպես գրում է Contact.az-ը, վայրկյանում 35-40 մետր արագության հասնող քամու հարվածներից ֆուտբոլի դաշտի մեծություն ունեցող դրոշը պատառոտվեց, իսկ հետո պոկվեց ձողից: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, այն նկարահանել են տեղի բնակիչները:

Ընդ որում, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, «սա արդեն երկրորդ նման միջադեպն է»: «Առաջին անգամ դրոշը նույնպես պատառոտվեց մոտ երկու տարի առաջ ուժեղ քամու ժամանակ: Որից հետո ուժեղ քամու ժամանակ դրոշն իջեցնում էին: Հավանաբար, այս անգամ հրապարակի ղեկավարությունն ուշադրություն չէր դարձրել եղանակի կանխատեսմանը»: Իրականում, չնայած «երկրորդ միջադեպի» մասին հաղորդագրություններին, սա, առնվազն, արդեն վեցերորդ նման միջադեպն է կապված «ադրբեջանական ժողովրդի հպարտության»՝ հսկայական դրոշի հետ:

2007 թվականի դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ Բաքվի Պետական դրոշի հրապարակի հիմնարկեքը, որտեղ տեղադրվեց Ադրբեջանի ամենամեծ դրոշը: Ամերիկյան Trient Support ընկերության հեղինակած նախագիծն իրագործեց ադրբեջանական Azenko ընկերությունը: Հրապարակի կառուցման համար ծախսվեց 35 մլն դոլար Ադրբեջանի պետբյուջեից:

2010 թ, սեպտեմբերի 1-ին՝ հրապարակի բացման հաջորդ օրը, 350 կգ քաշ ունեցող դրոշն իջեցվեց՝ պատռվելով ուժեղ քամուց: Այն ժամանակ գրանցվեցին նաև ձողի վտանգավոր տատանումներ՝ հարկ եղավ տարհանել մոտակա տների բնակիչներին:

Եվս մեկ «տհաճ« փաստ տեղի ունեցավ 2011 թ. մարտի 23-ին: Ուժեղ քամին պատառոտում էր դրոշը մոտ 14 ժամ, երբ դրոշը կիսով չափ իջեցվեց, այն արդեն ցնցոտիի էր վերածվել: Ոստիկանությունը շրջափակեց հրապարակը և բոլոր մերձակա փողոցները, մինչև որ, հանվեց այն, ինչ մնացել էր պետական դրոշից: Վերջին խոշոր արտակարգ դեպքը դրոշի հետ կապված տեղի ունեցավ ապրիլի 9-ի երեկոյան: Ըստ վարկածներից մեկի, դրոշը ճղվեց սաստիկ քամու պատճառով, մեկ այլ վարկածով՝ խնդիրը գործվածքն է, որից կարված է դրոշը:

 Ուշագրավ
2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով
Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։