Հայերի հակառակորդները Ռուսաստանում աշխատում են ամբողջ հզորությամբ

PanARMENIAN.Net - Սքինհեդների կարող է ուղորդել ով ասես: Հայերի մոտ Ռուսաստանի մասին պատկերացումը մնացել է անցյալ դարի մակարդակին: Քանի որ նրանք ոչ մի կերպ չեն կարող հասկանալ` ինչու են Ռուսաստանում կանոնավոր կերպով հակահայկական ակցիաներ կազմակերպվում: Այդ մասին PanARAMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է «Սանքտ Պետերբուրգի քաղաքագիտական ասոցիացիայի նախագահ», Աշխարհաքաղաքականության ակադեմիայի թղթակից անդամ, փիլփիսոփայական գիտությունների թեկնածու Արա Ստեփանյանը: Նրա խոսքերով, դա կատարվում է այն պատճառով, որ հայերի հակառակորդներն աշխատում են այդ ուղղությամբ ամբողջ ուժով. կաշառում են քաղաքական գործիչներին, լրագրողներին, գնում են հեռուստահաղորդումներ, թերթեր: «Շուկաների գրավումից հետո, նրանք սկսեցին նույնն անել նաեւ ՆԳՆ կառույցներում. միլիցիոներներ, քրեական հետաքննություն եւ այլն: Ուստի խուժանին ինչ-որ գործողության հրահրելը դժվար չէ»,-ասել է նա:



Այսօր Ռուսաստանում 5 մլն խնամազուրկ եւ անվերահսկելի երեխա կա: Պետերբուրգի գիտնականներն ու հրապարակախոսները դեռեւս 10 տարի առաջ զգուշացնում էին, որ այդ երեխաները ապագայում կլրացնեն հանցավոր աշխարհի շարքերը, նրանք ապագա չունեն, եթե իհարկե ողջ մնամ մինչեւ 25-30 տարեկանը: «Սակայն այն ժամանակ պետությունը առավել «կարեւոր» գործեր ուներ` սեփականությունն էր բաժանում: Այժմ, երբ այդ խնամազուրկները մեծացան եւ տեսան, որ ոչ ոքի պետք չեն` ոչ պետությանը, ոչ հասարակությանը, ոչ ծնողներին, ավելի չարացան»,-ընդգծել է Ստեփանյանը:



Ի տարբերություն գարեջրի, օղու, թմրանյութերի միլիոնավոր անտուն սպառողների, որոնք երիտասարդ հասակում աննկատ մահանում են կեղտոտ, գարշելի նկուղներում, ձեղնահարկերում, անասնական վիճակում, «սափրագլուխների» մեծամասնությունը չի ընդունում սեփական երկրում վտարանդիների համար սահմանված այդ ճակատագիրը: «Այո նրանք չարացած են, հաճախ դաժան, մասնակցում են անկարգությունների, խուլգանություն են անում: Իսկ ինչ է նրանց մնում անել` շնորհակալություն հայտնել իրենց «բարերարներին» այն բանի համար, որ իրենց զրկել են սովորելու, մասնագիտություն ստանալու, համապատասխան աշխատանք ունենալու, բուժվելու, ի վերջո ապրելու հնարավորությունից: Կենտրոնական ԶԼՄ-ները նրանց դերը հասարակության մեջ սահմանել են որպես ֆաշիստական խրտվիլակի դեր»,-նշել է Արա Ստեփանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---