Բոստոնի հրեական ֆիլմերի փառատոնին ներկայացվել է «1915 թվականի Հայոց ցեղասպանությունը» ֆիլմը

PanARMENIAN.Net - «Genocide Archive Project» հիմնադրամը Բոստոնի հրեական ֆիլմերի փառատոնին ներկայացրել է «1915 թվականի Հայոց ցեղասպանությունը» 32-րոպեանոց ֆիլմը: Ինչպես հայտնել են Pan ARMENIAN.Net-ին Հիմնադրամում, վավերագրական ֆիլմը ներառում է Հայոց ցեղասպանության սարսափը վերապրածների վկայություններ: Ֆիլմի հեղինակներ` պրոդյուսեր Դեյվիդ Դավիդյանն ու Ֆրանկո Լյուբինը, ֆիլմի ստեղծման ժամանակ նպատակ են ունեցել աջակցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:





Տվյալ ֆիլմը հիմնականում նախատեսված է ուսանողների, դասախոսների եւ օրենսդիրների համար: Վերջին երկու ամիսների ընթացքում հարյուրավոր դիսկեր փոխանցել են ԱՄՆ Կոնգրեսի անդամներին: DVD-ն ներառում է փաստաթղթեր, Հայոց ցեղասպանության սարսափը վերապրածների վկայություններ, Ցեղասպանության պատճառների եւ իրականացման, այդ իրադարձություններին Գերմանիայի մասնակցության, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ցեղասպանության հետեւանքի վերաբերյալ պատմություններ: Համայն աշխարհի անտարբերությունը այդ ոճրագործության նկատմամբ բերեց դրա կրկնությանը հրեաների եւ այլ ազգությունների նկատմամաբ Ֆաշիստական Գերմանիայի կողմից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---