IPAP ծրագիրը հաշվի է առնում երկու կողմերի շահերը

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Հարավային Կովկասի այլ երկրների հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ոլորտում են ռազմական բարեփոխումները, սահմանների պաշտպանությունը, անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, բարեփոխումներն ունեն ոչ միայն պաշտպանական, այլ նաեւ ժողովրդավարական նշանակություն: «Հայաստանը պետք է հստակեցնի իր գերակայությունները IPAP ծրագրի շրջանակներում: Այդ դեպքում ՆԱՏՕ-ին ավելի հեշտ կլինի աշխատել, քանի որ այդ ծրագիրը հաշվի է առնում երկու կողմերի շահերը»,-ասել է նա: Ռ.Սիմոնսն ընդգծել է նաեւ, որ յուրաքանչյուր երկիր ինքը պետք է ընտրի իր դաշնակիցներին: «Եթե ռուսական ռազմակայանները գտնվում են Հայաստանում կառավարության ցանկությամբ, ապա մենք դեմ ոչինչ չենք կարող ունենալ: Վրաստանի հետ այլ էր` նրանք իրենք են դիմել մեր օգնությանը ռուսական ռազմակայանների դուրս բերման առումով եւ ստացել են այդ օգնությունը»,-հայտարարել է Սիմոնսը: Միեւնույն ժամանակ նա ասել է, որ ՆԱՏՕ-ն իրավունք չունի սահմանափակել երկրի ցանկությունն այլ դաշինքի, մասնավորապես ՀԱՊԿ-ին

անդամակցելու հարցում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---