Ադրբեջանական թերթի գլխավոր խմբագիրը պատանդ էր պահում երեք օտարերկրացիների

PanARMENIAN.Net - Ադրբեջանական «Ժողովրդական ամբիոն» թերթի գլխավոր խմբագիր Շարիֆ Սալմանովը եւ նրա ծանոթ Այնուրա Ալլահվերդիեւան ձերբակալվել են: Այդ մասին հաղորդել են Սուրուխանի շրջանային դատախազությունում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ «գլխավոր խմբագիրը եւ նրա ծանոթ Ա. Ալլահվերդիեւան պատանդ էին պահում Թուրքիայի քաղաքացի Յիլմազ Մահմուդին, Բուլղարիայի քաղաքացի Կոչեւա Իվանովային եւ նրա 7-ամյա դուստր Մարչելա Պենովային Ղարաչուխուր ավանում` Պրոմիսլովայա փողոց, տուն 1 հասցեով: Այդ փաստով Սուրուխանի շրջանային դատախազությունում հարուցվել է քրեական գործ մարդկանց առեւանգում հոդվածով, ընթանում է հետաքննություն: Քննվում են օտարերկրացիներին պատանդ վերցնելու պատճառները: Նշենք, որ Շ.Սալմանովը եւ Ա.Ալլահվերդիեւան ձերբակալվել են ոստիկանության Նարիմանի շրջանային վարչության 17-րդ բաժնի աշխատակիցների կողմից անցկացված գործողության արդյունքում: Ինչպես հաղորդել են Մումուլի խորհրդում, մինչ օրս կազմակերպությունը բազմաթիվ բողոքներ է ստացել «Ժողովրդական ամբիոն» թերթի հետ կապված: Կան նաեւ ՄԽ կարծիքներ, որոնք դատապարտում են այդ հրատարակության գործողությունները, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---