Թուրքիան պետք է անցնի կառավարման նախագահական ձևին. Նախագահ դառնալուն պես Էրդողանը կբարձրաձայնի հարցը22 հուլիսի 2014 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կառավարման խորհրդարանական ձևից պետք է անցում կատարի նախագահականի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ATV-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով` նախագահական կառավարումը կարող է օգտակար լինել Թուրքիայի հետագա զարգացմանը: «Առաջին իսկ հնարավորության դեպքում Թուրքիան կառավարման պառլամենտական կարգից անցում կկատարի նախագահականի»,-ասել է նա: Վարչապետը նշել է, որ նախագահական կառավարման ձևին անցնելու մասին հարցը բարձրացվելու է անմիջապես նախագահական ընտրությունների անցկացումից հետո: Հուլիսի 1-ին Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը նախագահի ընտրություններում առաջադրել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը: Ինչպես առաջադրմանը նվիրված ելույթում հայտարարել է Էրդողանը, օգոստոսյան ընտրությունները պետության կյանքում պետք է «նոր դարաշրջան» բացեն: «Եթե ինձ նախագահ ընտրեք, ես կպաշտպանեմ ազգի շահերը»,- խոստացել է քաղաքական գործիչը: Նա ընտրություններին կմասնակցի «Ազգի կամքն ազգի ուժն է» և «Էրդողանը` ժողովրդի ներկայացուցիչ» կարգախոսներով: Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 10-ին: Եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չհավաքի անհրաժեշտ 51%-ը, օգոստոսի 24-ին տեղի կունենա 2-րդ փուլը: Գործող նախագահ Աբդուլահ Գյուլի ղեկավարման 7-ամյա ժամկետը լրանում է օգոստոսի 28-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |