Եվրոպացի դիվանագետները կասկածներ ունեն թուրքական բարեփոխումների հարցում

PanARMENIAN.Net - Թուրքիան եւ ԵՄ-ն համաձայնության են եկել 19 եւ 35-րդ «հոդվածների» շուրջ բանակցությունների վերաբերյալ, որոնց վրա կհիմնվեն Եվրամիությանն անդմակացելու շուրջ բանակցությունները: Բանակցություններն այդ երկու հոդվածների վերաբերյալ կմեկնարկեն արդեն մոտակա ամիսներին: Չնայած, որ Թուրքիան շարունակում է նախապատրաստվել բանակցություններին Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ, վերջին ամիսների որոշ իրադարձություններ կասկածներ են հարուցել եվրոպացի դիվանագետների մոտ այն հարցում, թե երկիրը լի է վճռականությամբ կյանքի կոչելու եւ կատարելու այն օրենքները, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ին միանալու համար: «Դիտարկելով Անկարայում կատարվող իրադարձությունները, գալիս ես այն եզրակացության, որ քաղաքական կամքն Անկարայում այնքան ուժեղ չէ, որքան առաջ, եթե նրանից ընդհանրապես ինչ-որ բան մնացել է, Եվրոպային անդամակցելու գործընթացը շարունակելու համար: Միջազգային դիտորդներն Անկարայում կարծում են, թե այն նախաձեռնություններն, որոնց մասին թուրքական իշխանությունները դեռեւս միայն հայտարարում են, եւ նվիրվածությունը ԵՄ-ին անդամակցելու գործին արդեն այդքան համոզիչ չեն, քանի որ չեն արտացոլվում իրականության մեջ»,-ասում է իր անունը չհայտնած դիվանագետն եվրոպական երկրից:

Առավել տագնապալի է, ըստ ԵՄ-ի, դատավարությունների մի ամբողջ շարքը գրողների դեմ, որոնց մեղադրում են պետության եւ «թուրքական ազգային ինքնությունը» վիրավորելու համար: Դա հարց է առաջացնում խոսքի ազատությանը Թուրքիայի նվիրվածության մասին:



Երկու տարի առաջ հանրության 80 տոկոսն էր հավանություն տալիս Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, այժմ այն տատանվում է 50 տոկոսի սահմաններում: Շատ թուրքեր գտնում են, որ ԵՄ-ն դավաճանեց Թուրքիային Կիպրոսի հարցում, արժանին չմատուցելով կիպրոսցի թուրքերի քվեարկությանը հանրաքվեում, որոնք ընդունեցին ՄԱԿ-ի ծրագիրը կղզու միավորման վերաբերյալ: Շատերը գտնում են, որ այնպիսի քայլերը, ինչպես վերջերս հետաձգված ֆրանսիական օրինագիծն է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ, եվրոպացիների լայն տարածում գտած տեսակետի արդյունքն է, ըստ որի նրանք չեն ցանկանում տեսնել Թուրքիային ԵՄ կազմում, գրում է Eurasianet-ը:



«ԵՄ-ին անդամակցելու գործընթացի վերաբերյալ, ինչպես ինձ թվում է, Եվրոպան չի ընդունի Թուրքիային իր իսլամական ինքնագիտակցությամբ»,-գրում է Ալի Բուլաչը «Զաման» օրաթերթում: «Եվրոպան չի ընդունի մեկ այլ քաղաքակրթության ներկայությունը, սեփականից բացի»,-ընդգծում է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---