Բիրյուլովցի մարդասպանն ուզում է պատիժն Ադրբեջանում կրել. Բաքուն հերոսի նոր թեկնածո՞ւ ունի

Բիրյուլովցի մարդասպանն ուզում է պատիժն Ադրբեջանում կրել. Բաքուն հերոսի նոր թեկնածո՞ւ ունի

PanARMENIAN.Net - Վերջերս Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից Եգոր Շչերբակովի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Օրհան Զեյնալովը բողոքարկել է դատավճիռը Գերագույն դատարանում: Նրա փաստաբանը խնդրում է դատարանին մեղմացնել «Սպանություն» հոդվածով որակումն ու մեղմացնել պատիժը: Բացի այդ, Զեյնալվը մտադիր է խնդրել, որ իրեն թույլ տան պատիժը կրել հայրենիքում կամ հայրենիքին մոտ՝ ՌԴ Հյուսիսային Կովկասի գաղութներից մեկում, որտեղ կա ադրբեջանական համայնք:

Մոսկվայի քաղաքային դատարանի 2014-ի հուլիսի 28-ի դատավճիռը դեռ չի մտել օրինական ուժի մեջ, քանի որ Օրհան Զեյնալովը բողոքարկում է այն:

«Մենք բողոքարկել են դատավճիռը Գերագույն դատարանում՝ գտնում ենք, որ այն չափազանց կոշտ է ու խնդրում ենք վերանայել որակումը՝ կիրառել ՔՕ 105 հոդվածի 1 մասը («Կանխամտածված սպանություն»), ասել է Զեյնալովի դատապաշտպան Վիկտոր Անիկուշկինը, գրում է «Իզվեստիա» թերթը:

Օրհան Զեյնալովը դատապարտվել է ՌԴ ՔՕ 150 հոդվածի 2-րդ կետով՝ «Սպանություն խուլիգանական դրդումով»: Եթե Գերագույն դատարանը վերանայի մեղադրանքը, ապա 1-ին մասով նրան սպառնում է մինչև 15 տարի ազատազրկում, ինչը կարող է նպաստել, որ ազատազրկման ժամկետը նվազի:

Ինքը Զեյնալովը ցանկանում է պատիժը կրել հայրենիքում, այժմ նա իր փաստաբանի միջոցով բանակցում է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան հետ:

«Ադրբեջանի դեսպանատունը կարող է ազդել պատիժը կրելու վայրի ընտրություն վրա: Ես արդեն եղել եմ դեսպանատանը, հիմա մենք խորհրդակցում ենք»,-ասել է փաստաբանը:

Եթե այս տարբերակը չգործի, ապա, ըստ Անիկուշկինի, նրա պաշտպանյալը կցանկանար պատիժը կրել Հյուսիսային Կովկասի գաղութներից մեկում:

Դատապաշտպանը չի բացառել, որ Ռուսաստանը կարող է փոխանակել Զեյնալովին իր որևէ քաղաքացու հետ, որն, օրինակ, նմանատիպ մեղադրանքով պատիժ է կրում Ադրբեջանում:

Ըստ կանոնների, դատապարտված օտարերկրացին իրավունք ունի միջնորդություն ներկայացնել պատիժը կրելու վայրի մասին, վերջնական որոշումը կկայացնի հատուկ հանձնաժողովը:

«ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայությունում» կարծում են, որ Զեյնալովը Հյուսիսային Կովկասի գաղութում հայտնվելու քիչ շանսեր ունի:

Վերոնշյալ ծառայությունը միջազգային իրավական պայմանագրերի շրջանակում ամեն տարի այլ երկրների է փոխանցում մոտ 300 դատապարտյալի: Միայն անցյալ տարի հայրենիք է տեղափոխվել 292 դատապարտյալ, այդ թվում Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ղրղզստանի քաղաքացիներ: Իսկ 2011 թ. Տաջիկստանը միանգամից իր 100 քաղաքացիների համար հարցում ներկայացրեց ՌԴ-ին, որոնք դատապարտված էին թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:

Փորձագետները գտնում են, որ տեսականորեն Զեյնալովին կարող են արտահանձնել Ադրբեջանին:

«Ռուսաստանը պայմանագրեր ունի շատ երկրների հետ իրավական ու իրավաբանական օգնության մասին, այդ թվում Ադրբեջանի, որի շրջանակում Զեյնալովին տեսականորեն կարող են արտահանձնել,-պարզաբանել է դատապաշտպան Յանիս Յուկշան:-Պետք է կատարվեն որոշ պայմաններ: Օրինակ, պետք է հատուցվի տուժածներին հասցված վնասը: Ադրբեջանական կողմը պետք է երաշխավորի, որ Զեյնալովը պատիժը կկրի մինչև վերջ և համապատասխան պայմաններում»:

Ըստ փաստաբանի, Ադրբեջանի արդարադատության նախարարությունը պետք է դիմի ՌԴ համանուն նախարարությանն այդ խնդրանքով:

«ՌԴ արդարդատության նախարարությունը կարող է մերժել, օրինակ, այն հիմնավորմամբ, որ օտարերկրացին առանձնակի ծանր հանցանք է կատարել, այս դեպքում՝ սպանություն»,-հավելել է Յուկշան:

ՌԴ արդարդատության նախարարության և ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչները չկարողացան մեկնաբանել իրավիճակը:

Եգոր Շչերբակովի սպանությունը կատարվել է 2013 թ. հոկտեմբերի 10-ին: Ըստ քննության, գիշերը ժամը 2-ին մոտ Եգոր Շչերբակովը տուն էր վերադառնում ընկերուհու հետ: Շենքի մուտքի մոտ, որտեղ ապրում էր Շչերբակովը, նրան է մոտեցել մի անհայտ տղամարդ, որը վիրավորել է աղջկան: Տղամարդկանց միջև լեզվակռիվ է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Շչերբակովը դանակով հարված է ստացել սրտի շրջանում: Հարձակվողը փախուստի է դիմել և հեռացել է հանցագործության վայրից: Задержали Зейналова 15 октября в подмосковной Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ դարձավ հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվեց անկարգությունների: Վրդովված մարդիկ ջարդեցին բազայի դարպասները, վնասեցին սառնարանները, կոտրեցին կայանած մեքենաները, ջախջախեցին ձմերուկների առևտրի տաղավարը:

Հոկտեմբերի 16-ին Զեյնալովին բերման ենթարկեցին Մոսկվա ուղղաթիռով մերձմոսկովյան Կոլոմնայից: Ձերբակալության ժամանակ Զեյնալովը դիմադրել է: Ավելի ուշ, օպերատիվ աշխատակիցների հետ զրույցում նա խոստովանել էր իր մեղքը՝ ասելով, թե ինքն է դանակով հարվածել Եգոր Շչերբակովին: Նրա ձերբակալությանն աջակցելու համար Զեյնալովի վարձակալած բնակարանի տիրոջը 1 մլն ռուբլի էին խոստացել ՆԳՆ-ում:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին: Հունգարիաում Ռամիլ Սաֆարովը դատապարտվեց ցմահ բանտարկության, իսկ 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց ոճրագործին, ուտեղ Սաֆարովին ներում և հերոսի կոչում շնորհեցին: Ի պատասխան Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Ինչպես պնդում է Բուդապեշտը, մինչև Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանը Հունգարիային երաշխիքներ էր տվել, որ նրա ցմահ ժամկետը դատարանը կարող է փոխել ազատազրկման այլ ժամկետով կամ պայմանական պատիժով միայն առնվազն 25 տարի բանտում անցկացնելուց հետո: Համաշխարհային հանրությունը խիստ քննադատության է ենթարկել Բուդապեշտին Սաֆարովի արտահանձնման համար, իսկ Բաքվին՝ նրան ապօրինի ազատելու համար: Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովն արտահանձնվել էր 2-3 մլրդ եվրո գումարի հունգարական պետպարտատոմսերը գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը հերքում է այդ մեղադրանքները:

Ավելի ուշ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը փակ կուսակցական նիստում խոստովանել էր, որ որոշում է կայացրել մարդասպանին Ադրբեջանին արտահանձնելու մասին, թեև գիտեր, որ վաղ թե ուշ նրան ազատելու են: Կուսակցական նիստում Օրբանը հայտարարել էր, որ կուսակիցներն ու խորհրդականներն իրեն բազմիցս զգուշացրել են քայլի ռիսկերի մասին, սակայն հունգարացի վարչապետը դիտարկել էր այդ որոշոմը որպես ադրբեջանցիների օգտին ժեստ հետագայում Հունգարիայի բյուջեի համար նոր վարկատուների ապահովելու համար: Օրբանը նաև խոստովանել էր, որ գիտեր հնարավոր հետևանքների մասին, սակայն կարծում էր, թե Սաֆարովին մի քանի ամիս անց կազատեն «առողջական վիճակի պատճառով»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---